livemarks sitemap
Երկուշաբթի, Հոկտեմբերի 21, 2019

GorbachevՕՐԵՐՍ Նկարիչների միությունում տեղի ունեցավ համաշխարհային ճանաչում ունեցող նկարիչ Յուրի Գորբաչովի աշխատանքների ցուցահանդեսի բացումը: Ցուցադրությունը կազմված է նկարչի վերջին 20 տարում ստեղծած 50 աշխատանքներից: Արվեստասեր հասարակությունը սրահում հնչող դասական երաժշտության հնչունների ներքո վայելում էր նկարչի ստեղծագործությունները, որոնց հիմնական թեմաներն են՝ էվոլուցիա, առասպելաբանություն, ինչպես նաև բնանկարներ, նատյուրմորտներ և սրբապատկերներ:

ՅՈՒՐԻ ԳՈՐԲԱՉՈՎԸ վառ և ինքնատպ մի նկարիչ է, որը մեկնել է Ամերիկա նախկին Խորհրդային Միությունից: 1991 թվականից ապրում է Նյու Յորքում: Նկարիչը իր 40-ամյա ստեղծագործական գործունեության ընթացքում կարողացել է նվաճել ժամանակակից համաշխարհային արվեստի ամենաբարձր գագաթը: Նա իր կտավները gorbachev3ստեղծել է՝ օգտագործելով ոսկի, բրոնզ, հատուկ լաքեր և էմարլներ, ներկապնակից ամբողջովին հանելով սև գույնը:

Նրա ստեղծագործությունները գտնվում են ավելի քան 20 հեղինակավոր հավաքածուներում, ներառյալ Լուվրը,  Ռուսական թանգարանը, Կրեմլը, Մոսկվայի ժամանակակից արվեստ թանգարանը, ՄԱԿ-ի թանգարանը՝ Նյու Յորքում, Ուկրաինայի ազգային թանգարանը՝ Կիևում, ինչպես նաև մոլորակի բազամաթիվ նշանավոր մարդկանց, այդ թվում ԱՄՆ-ի նախագահ Բիլ Քլինթոնի, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի, Մարչելլո Մաստրոյանիի, Միք Ջագերի, Անտոնիո Բանդերասի, Բրուկ Շիլդսի, Ալլա Պուգաչովայի և այլոց անհատական հավաքածուներում: Սպիտակ տան հավաքածուում նույնպես կա նկարչի կտավներից, քանի որ Յուրի Գորբաչովը, ի թիվս ԱՄՆ-ի մշակույթի կարևորագույն դեմքերի, երկու անգամ հրավիրել է Սպիտակ տուն՝ մասնակցելու երդմնակալության արարողության:

gorbachev21994 թվականից Յուրի Գորբաչովը համագործակցում է «STOLICHNAYA»  բրենդի հետ: Նա բազմիցս նակարազարդել է TIME, ELLE, VOGUE, American photo և աշխարհի այլ խոշորգույն ամսագրերում մշտապես հայտնվող ապրանքանիշի  տպագրական գովազդային նյութերը: 2010 թվականի աշնանից պրեմիում-դասի  «STOLICHNAYA»  օղին թողարկում  է նոր՝ «Չորս էլեմենտ» պիտակով և հեղինակի անունով:

Rizzoli International Berteismann հեղինակավոր հրատարակչությունը, որ հրատարակում է համաշխարհային ճանաչում ունեցող այնպիսի նկարիչների, ինչպիսիք են Շագալը, Մալևիչը, Կանդինսկին, 1998 թվականին լույս ընծայեց «Յուրի Գորբաչևի արվեստը» գիրքը, իսկ 2002 թվականին Berteismann միաջազգային պոլիգրաֆիական- հրատարակչական կոնցեռնը  թողարկեց Յուրի Գորբաչովի «Դրախտի արվեստը» ծավալուն գիրքը:

Յուրի Գորբաչովը ծնվել է Պետերբուրգի մերձակայքում, 20 տարուց ավել ապրել է Օդեսսայում,

Gorbachev11991-ից ապրում է, աշխատում Նյու Յորքում, բայց նրա արվեստը վեր է ազգային ցանկացած հավակնություններից: Ինչպես ինքն է ասում. «Ես պատկանում եմ ամբողջ աշխարհին»:

ՅՈՒՐԻ ԳՈՐԲԱՉՈՎԸ ՀԱՄԱՐՎՈՒՄ Է ՆԱԵՎ ԳԵՂԱՆԿԱՐՉՈՒԹՅԱՆ  ՀԱՅԿԱԿԱՆ ԴՊՐՈՑԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՒՉ:

Յուրի Գորբաչովի արվեստը կոտրեց ստեղծված կարծրատիպերը՝ թելադրելով արվեստի ստեղծագործական նորարարություն. նա ցույց տվեց, թե ինչ է դրական, վառ արվեստը, որն այնքան անհրաժեշտ է մեր այս բարդ ժամանակներում ՝ իբրև հույս և հավատ պայծառ ապագայի նկատմամբ:

Յուրի Գորբաչովը աշխարհի նկարիչ է: Նա իր սեղծագործություններում արտացոլում է աշխարհի շատ ժողովուրդների ավանդույթներ: Նկարիչ Գորբաչովի լեզուն խորհրդանշաններն են: Ուսումնառության 5 տարիներին նա ամեն օր գեղանկարչական կոմպոզիցիայի դասեր է առել հայկական դպրոցի նշանավոր դասական Վալերի Գեղամյանի մոտ: Յ. Գորբաչովի գեղանկարչության մյուս ուսուցիչը Մինաս Ավեստիսյանն է՝ 20-րդ դարի երկրորդ կեսի հայկական գեղանկարչության խոշորագույն դեմքերից մեկը:

Յուրին մեծ ակնածանքով է վերաբերվում Հայաստանի և հայկական գեղարվեստական դպրոցի ավանդույթներին, որոնք ընկած են նրա ստեղծագործական ճանապարհի հիմքում:

Պատրաստեց՝ Էթերի Մամուլյանը

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Վերջին մեկնաբանվածները

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում