kirkovorՈրքան էլ փորձում ենք չնկատել, մոռանալ ու հերթական անգամ չհայհոյել որոշ ազգադավ ու ծախու կերպարների, ինչպիսին, օրինակ, ազգությամբ հայ, ռուս էստրադային երգիչ Ֆիլիպ Կիրկորովն է, բայց, արի ու տես, որ դրանից չես կարող խուսափել: Ասում են չէ`«Ճանճը տեղով մի բան չէ, բայց, որ ընկնում է ճաշի մեջ, ողջ ճաշը հարամում է»:

Եվ, ահա, Ֆ.Կիրկորովին ատողները, հայհոյողներն ու անիծողները մեծ ոգեւորությամբ հետեւում են ու նաեւ «հավանում են» նրա ու երգիչ Վարդան Սարգսյանի գրկախառնված ու երջանիկ նոր լուսանկարը: Հանրության նման փոփոխական, շուտ մոռացկոտության եւ ճաշակի մասին չանդրադառնալով` փորձենք հասկանալ Վ. Սարգսյանին:

Վերջինս լուսանկարի տակ հետեւյալ գրառումն է թողել. «Կիրկորովի հետ առիթ ունեցա շփվել իր համերգից առաջ ուղիղ 30 րոպե... Շփման միակ թեման, հավատացեք, մեր ազգի վերաբերմունքն է իր հանդեպ: Ես` ինքս, նշեցի, որ մեր երկրում նրան չսիրողներ շատ կան եւ ոչ թե իր արվեստի համար, այլ իր իսկ վերաբերմունքի համար... Պատասխանը նրա կողմից լռությունն էր, իսկ սովորաբար գիտենք` լռությունը համաձայնության նշան է...Ես` ինքս, նույնիսկ չկարողացա մնալ եւ դիտել նրա համերգը, չնայած որ ունեի հրավիրատոմս նրա կողմից: Ամեն դեպքում, եկեք այդքան քննադատությամբ չվերաբերվենք նրան…»:

kimkardԻնչեւէ, հայ երգչի ու Ֆիլիպի երջանիկ դեմքերը լուսանկարում բոլորովին էլ չեն հաստատում վերոնշյալ խոսակցության այդքան կոշտ բովանդակություն ունենալու մասին: Եկեք, ընդունենք, որ ժամանակն է իրերն իրենց անուններով կոչելու. եթե մարդն ազգի դավաճան է, ուրեմն` այդպիսի պիտակով էլ պետք է մեռնի, ու այստեղ ներողամիտ լինելու կարիք չկա, չէ որ ադրբեջանական նավթային գումարները ավելի ախորժելի են ֆիլիպատիպների համար, քան հայրենիքը: 

Հենց այստեղ է, որ նույնիսկ ընդունում ես, որ հանրահայտ Քիմ Քարդաշյանի փոքրիկ ունենալու լուրը առավել սպասված էր, եւ զուգահեռներ տանելով` պետք է ընդունենք, որ Ֆ.Կիրկորովն առավել անբարոյական է, քան` Քիմը, ում անկողնային, սկանդալային բոլոր պատմություններից անմասն երբեք չենք մնում: Այնպես որ, ուզենք, թե չուզենք, ազգովի քեռի էլ դարձանք ու մի տարի էլ քարդաշյանական գլուխհարդուկոցին խոստանում է ապահովել հանրությանը հետհղիության շրջանի եւ ծննդաբերության մասին մանրամասներով:

Կույտը մշակեց ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆԸ