livemarks sitemap
Երկուշաբթի, Օգոստոսի 19, 2019

tatronՀունիսի 11-16-ը Կիեւում կայացած «Վիդլունյա» մոնոներկայացումների միջազգային 15-րդ փառատոնից Երեւանի Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի դերասան, ՀՀ վաստ. արտիստ ՄՈՒՐԱԴ ՋԱՆԻԲԵԿՅԱՆՆ ու Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի դերասան, ՀՀ վաստ. արտիստ ՌՈԲԵՐՏ ՀԱԿՈԲՅԱՆԸ վերադարձել են մրցանակներով. Մ. Ջանիբեկյանի «Խոստովանություն» մոնոներկայացումը մրցանակակիր է ճանաչվել «Լավագույն տղամարդ դերասան» անվանակարգում, իսկ Ռ. Հակոբյանի «Ձեզ եմ դիմում»-ը` Գրան-պրիի:

tatron1Այս մասին «Զարուհու» հետ զրույցում ասաց «Արմմոնո» միջազգային թատերական փառատոնի տնօրեն ՄԱՐԻԱՆՆԱ ՄԽԻԹԱՐՅԱՆԸ` հավելելով, որ միջազգային այդ ստուգատեսին մասնակցել են 8 երկրներից ժամանած դերասաններ, եւ որի մրցութային հանձնաժողովի կազմում են եղել թատերական քննադատ, «Ոսկե դիմակ» փառատոնի փորձագետ` Ալեքսանդր Վիսլովը, «Մոնոբալթիա» միջազգային թատերական փառատոնի տնօրեն` Ալեքսանդրաս Ռուբինովասը, Ի. Ֆրանկոյի անվան ազգային ակադեմիական դրամատիկական թատրոնի բեմադրիչ` Պյոտր Իլչենկոն եւ այլք:

tatron2Մ. Մխիթարյանը նաեւ ասաց, որ փառատոնի շրջանակում հաջողությամբ (ոչ մրցութային ծրագրում) հանդես է եկել Երեւանի քաղաքապետարանի Պատանի հանդիսատեսի թատրոնի դերասանուհի ԼԱՐԻՍԱ ՂԵՎՈՆԴՅԱՆԸ: Դերասանուհին ներկայացել է ՀԹԳՄ նախագահ ՀԱԿՈԲ ՂԱԶԱՆՉՅԱՆԻ բեմադրած «Ես եմ ճայը» մոնոներկայացմամբ: Լ.Ղեւոնդյանի աշխատանքը արժանացել է բարձր գնահատականի:

Վ.ՄՈՒՐԱԴՅԱՆ

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում