livemarks sitemap
Ուրբաթ, Օգոստոսի 23, 2019

volnaՅուրմալայում կայանալիք ՙՆոր ալիք՚ երիտասարդ կատարողների միջազգային մրցույթին հայաստանյան պատվիրակությունը կմեկնի Հուլիսի 13-23-ը: Արդեն հայտնի է, որ այդ մրցույթում Հայաստանն այս տարի ներկայացնելու է ՙՀայաստանի ձայնը՚ նախագծի հաղթող ՄԵՐԻ ՄՆՋՈՅԱՆԸ: Արդեն որոշված է, որ Մերի Մնջոյանը մրցույթի առաջին օրը կկատարի միջազգային հիթ` Սելին Դիոնի ՙAll by myself՚, Արա Թորոսյանի նորովի մատուցված գործիքավորմամբ: ՙՆոր ալիք՚ մրցույթի բեմադրող-ռեժիսոր Ալեքսանդր Ռեւզինն այս տարի եւս մրցույթն անմասն չի թողել փոփոխություններից:

 

Բանն այն է, որ այս տարի երկրի հիթը ներկայացվելու է նոր ձեւաչափով` մրցույթի մասնակիցները ելույթ կունենան իրենց երկրի նախկին տարիներին մասնակցած ամենավառ աստղերի հետ զուգերգով: Ալեքսանդր Ռեւզինի որոշմամբ Մաշան ելույթ կունենա Էրիկի հետ` Առնո Բաբաջանյանի ՙՏվայի սլեդի՚ երգով: Հիշեցնենք, որ 2011 թվականին Էրիկն այդ նույն մրցույթում ցնցեց Յուրմալան եւ, տվյալ կատարումը ճանաչվեց լավագույնը նաեւ Հայաստանում: Իսկ արդեն երրորդ մրցութային` հեղինակային երգի օրը Մաշան հանդես կգա երգիչ, երգահան, ՀՀ վաստակավոր արտիստ Հայկոյի կողմից գրված երգով, որը ոճային առումով շատ է տարբերվում նախորդ տարիների բոլոր երգերից եւ հնչում է նորովի:

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում