livemarks sitemap
Չորեքշաբթի, Հոկտեմբերի 23, 2019

dolmaՀայ խոհարարարական ավանդույթների զարգացման ու պահպանման ՀԿ նախագահ Սեդրակ Մամուլյանը այսօր հիշեցրեց, որ այս տարի Տոլմայի փառատոնը կնշվի արդեն երրորդ անգամ: Գաղափարը ծագել է 2011թ.-ին և մեծ ուրախությամբ է ընդունվել հայ հասարակության կողմից:

Փառատոնի հիմնական դրդապատճառներից է հանդիսացել Ադրբեջանի նախագահի հայտարարությունը այն մասին, որ հայերը գողացել են իրենցից տոլման և որ դա ադրբեջանական ծագում ունեցող ազգային ուտեստ է:

Ս. Մամուլյանը հայտնեց, որ իրենք «Տոլմայի փառատոն»-ի անցկացման հենց առաջին տարում դիմել են «Ոսկե ծիրան» -ի ղեկավարությանը, որպեսզի դա իրականացվի կինոփառատոնի շրջանակներում.

«Ուզենք թե չուզենք, այդ միջոցառումը ունի նաև քարոզչական նշանակություն, որոշեցինք «Ոսկե ծիրանի» հյուրերին ներգրավելով՝ այս կամ այն չափով լուծենք այդ հարցը»:

Ոսկե Ծիրան կինոփառատոնի կազմակերպիչ Վարդան Հակոբյանը ասաց, որ.

« Տարածաշրջանային կինոփառատոններում բավականին մեծ շեշտ է դրվում նմանատիպ միջոցառումների վրա, որովհետև ի տարբերություն Կաննի և այլ խոշոր փառատոնների, մյուսները խնդիր  ունեն ինչ-որ կերպ  իրենց մոտ գրավելու կինոհասարակությանը, դրա համար բավականին մեծ շեշտ է դրվում հյուրասիրության վրա: Դա մի փոքրիկ խորամանկություն է, նամանավանդ արևելյան երկրներում, որովհետև խոհանոցը մի փոքր ավելի առատ, հարուս և յուրօրինակ է  քան եվրոպականը»:

altՆա  ասաց, որ շատ կարևոր գործ է արվում, քանի որ «Ոսկե ծիրան» փառատոնի հյուրերը, որոնք 50-60 երկրներից են ժամանելու հնարավորություն կունենան ծանոթանալ հայկական մշակույթին ուտեստին և տպավորությունը տանել իրենց հայրենիք, քանի որ այն, ինչը կատարվում է Սարդարապատում, դա միայն ուտեստի մատուցում չի, դա մշակութային ավանդի հետ անմիջական շփում է:

Իսկ թե ինչու է Տոլմայի փառատոնը անցկացվում հենց Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիրի տարածքում՝ բացատրեց ազգագրագետ Սվետլանա Պողոսյանը, ով ներկայացնում է  հայոց ազգագրության թանգարանը.

«Հեղինակը՝ ճարտարապետ Ռաֆայել Իսրայելյանը, ասել է, որ այս տարածքում պետք է թաս բարձրացնել հերոսների հիշատակի, անմահության համար և շատ օրինաչափ է, որ նման մեծ միջոցառում անց է կացվում հենց նմանօրինակ սրբազան տարածքում: Դա ներկայացնում է մեր հերթական հաղթանակը»:

Ազգագրագետը նշեց, որ անցած տարի եղել է 60-ից ավելի տոլմայի տարատեսակ, դրանցից հատկապես յուրահատուկ էր դդմի ծաղկով պատրաստվածը:

Միջոցառման ընթացքում լինելու են մրցույթներ: Ցուցադրվելու է ամենաերկար տոլման, որը՝ հաղթելու համար պետք է անպայման ունենա ախորժելի տեսք: Լինելու է նաև մրցանակաբաշխություն՝ լավագույն համ, լավագույն տեսք, լավագույն մտահաղացում անվանակարգերում:

Սեդրակ Մամուլյանը ասաց, որ միջոցառմանը մասնակցում է Արմավիրի մարզպետարանը, որը նաև աջակցություն է ցուցաբերելու:

«Տոլմայի փառատոնը» այս տարի կկայանա  հուլիսի 10-ին: Այս տարի ի տարբերություն նախորդի՝ փոքրիկ անախորժություններից խուսափելու համար, կազմակերպիչները չեն տրամադրի անվճար փոխադրամիջոցներ՝ քաղաքացիներին Սարդարապատ տանելու նպատակով: Իսկ տոլման վաճառվելու է, և հասույթը տրամադրվելու է Արմավիրի դպրոցներից մեկին: Այս տարի շատ է լինելու նաև սկսնակ խոհարարների թիվը, որոնք հիմնականում խոհարարական ուսումնարանների սաներ են:

Մարինե Բարսեղյան

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Վերջին մեկնաբանվածները

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում