livemarks sitemap
Չորեքշաբթի, Հոկտեմբերի 16, 2019

 

 

Երևանում բացվել է “Ոսկե Ծիրան” կինոփառատոնը

 


altՕրերս Երևանում բացվել է “Ոսկե Ծիրան” կինոփառատոնը: Այն անցկացվում է արդեն 10 տարի: Ինչպես կարծում են դիտորդները, կարելի է ամփոփել նախնական արդյունքները:

Կինոփառատոնի թեման է “Մշակույթների և քաղաքակրթությունների խաչմերուկները”:

“Հայաստանը միշտ գտնվել է ճանապարհների խաչմերուկում, այնպես որ փառատոնը այս դեպքում ծառայում է  որպես կատարյալ խորհրդանիշ: Այստեղ մենք ոչ միայն դիտում ենք ֆիլմեր և հանդիպում կոլեգաների հետ, այլ նաև այստեղ մենք հյուրեր ենք: Հյուրընկալության ավանդույթները արմատավորված են հազարամյակներում:Կազմակերպիչների հյուրընկալությունը մեզ անչափ հուզում է”,- ասաց փառատոնի նախագահ Ատոմ Էգոյանը:

Իսկ Սերժ Ավետիկյանը կարծում է. “Իմ կոլեգաներ- կինոգործիչները ասում են, որ շատ են սիրում մեզ մոտ գալ: Այստեղ ոչ միայն կարմիր գորգն է և փառքը,այլ այստեզ տիրում է կինոյի արվեստը”:

Չնայած իր տարիքին Շառլ Ազնավուրը ներկա գտնվեց փառատոնին: Նրա անունով բացվեց փաքի աստղը և նա արժանացել է “Ոսկե Ծիրան ” ֆորումի գրան-պրիին:

Բացման ցուցադրվել է Ֆրանսուա Տրյուֆոյի “Կրակեք դաշնակահարին” ֆիլմը, որում Ազնավուրը խաղում է գլխավոր դերը, իսկ փակմանը ցույց են տալու “ Փարաջանով” ֆիլմը, նվիրված հանճարեղ վարպետի կյանքին և գործունեությանը: Մրցանակների հանձնման արարողությունը տեղի կունենա մեկ շաբաթ անց:

Պատրաստեց՝ Մարիամ Բաբուխանյանը

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Վերջին մեկնաբանվածները

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում