livemarks sitemap
Երկուշաբթի, Հոկտեմբերի 14, 2019

----Այսօր  «Ազդակ» մամուլի ակումբի հյուրն էր երգչուհի ԱՆԱՀԻՏ ՇԱՀԲԱԶՅԱՆԸ, որը օրերս է վերադարձել Հայաստան: Երգչուհին մասնակցել է Ռուսաստանի Նովոռոսիսկ քաղաքում անցկացվող «Морской узел – 2013» մրցույթին:
Նշենք, որ Շահբազյանն այդ մրցույթին արժանացել է գլխավոր մրցանակի՝ Գրան Պրիի: Ասուլիսի ընթացքում շնորհալի երգչուհին պատմեց իրեն համակած զգացողությունների, ժյուրիի, ինչպես նաեւ առաջարկ-հրավերների մասին:

Իր խոսքով` առաջարկ-հրավերներ շատ են եղել, սակայն ինչ-ինչ պատճառներով նա ստիպված է եղել հրաժարվել. չի պատրաստվում գործունեություն ծավալել հայրենիքից դուրս: Անահիտը, ի դեպ, չի մտապահել իրեն հղած հրավերները, քանի որ անհեռանկարային են եղել. «Ինձ առաջարկեցին խաղալ մյուզիքլում, սակայն, այդ առաջարկից էլ հրաժարվեցի: Ճիշտ է, արածս գործի դիմաց մեծ գումար կարող էի վաստակել, բայց դերս այդ մյուզիքլում պետք է ստվերային լիներ: Ես արդեն այն տարիքում չեմ, որ ամեն ինչ սկսեմ զրոյից»:
Ա.Շահբազյանը նաեւ ընդգծեց. «Ո՛չ հովանավոր ունեմ, ո՛չ պրոդյուսեր, ո՛չ էլ PR-ի մասնագետ»:

Այդ փաստից երգչուհին չի սրտնեղում, թեպետ խոստովանում է, որ միայնակ ճամփա հարթելը շոու-բիզնեսում հեշտ գործ չէ:
Ի դեպ, ամռան ամիսներին Ա.Շահբազյանը պատրաստվում է ժողովրդական երգեցողության մասնավոր դասեր վերցնել, որպեսզի իր երկրպագուներին ներկայանա էլ ավելի ինքնատիպ ոճով:
Երգչուհու հետ հանդիպումը ամբողջությամբ կարդացեք «Իրավունքի» տպագիր տարբերակում:

Վ. ՄՈՒՐԱԴՅԱՆ

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Վերջին մեկնաբանվածները

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում