livemarks sitemap
Կիրակի, Հոկտեմբերի 20, 2019

 

altԼուրերն այն մասին, թե Կ.Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի ՀՀ վաստակավոր արտիստուհի ԻՌԱ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ մեկնել է Հայաստանից`իրականություն են: «Զարուհու» հետ զրույցում դերասանուհին հաստատեց, որ արդեն մի քանի օր է, ինչ գտնվում է ԱՄՆ-ում

(Հոլիվուդում).«Որոշեցի ամառային արձակուրդը անցկացնել այստեղ»:
Դերասանուհին նշեց, որ ԱՄՆ մեկնել է զարմուհու հրավերով. «Չեք պատկերացնի, թե որքան շատ ընկերներ ունեմ այստեղ: Ինչպես ասում են, նրանք ինձ ձեռքից-ձեռք են խլխլում»: 
Հարցին, թե հնարավո՞ր է`Հոլիվուդում ֆիլմում նկարահանվելու առաջակ ստանա, դերասանուհին ժպիտով արձագանքեց. «Ամեն ինչ էլ հնարավոր է...»: 
Ի դեպ, օրերս Իռան հարցազրույցի հրավեր է ստացել տեղական հեռուստաընկերությունից, որին էլ սիրով համաձայնել է մասնակցել: 
Մոտ մեկ ամիս սիրված դերասանուհին կվայելի իր հասանելիք արձակուրդն, ինչպես ասում են, լիաթոք... Երեւան կգա արդեն նոր տպավորություններով ու լիցքերով:

Վ.ՄՈՒՐԱԴՅԱՆ

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Վերջին մեկնաբանվածները

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում