livemarks sitemap
Երկուշաբթի, Օգոստոսի 26, 2019

ՀԱՅ-ԻՍՐԱՅԵԼՅԱՆ ԲԱՐԵԿԱՄՈՒԹՅՈՒՆ.ԳՐՔԻ ՇՆՈՐՀԱՆԴԵՍԻՑ ՄԻՆՉ ԵՐԳԻ ՊՐԵՄԻԵՐԱ

altՀուլիսի 15-ին Առնո Բաբաջանյան համերգասրահում տեղի ունեցավ Յաիր Աուրոնի «Անընդունելի անտարբերություն» անունը կրող գրքի շնորհանդեսը: Գիրքը նվիրված է Հայոց Ցեղասպանությանը, պատմաբանի այս աշխատությունն ընգրկում է բազամաթիվ տեղեկություններ, որոնք փաստում են կատարվածի անհերքելիությունը: Իսրայելցի պատմաբանը իր կյանքի 25 տարիները նվիրել է այդ աշխատությանը, որի վերնագիրը անգլերենից բառացի թարգմանելով` ստանում ենք ավելի դիպուկ նկարագիր`անտարբերության առօրեականությունը: Շուրջ 14 տարի հայ ժողովուրդն անտեղյակ է եղել այս գրքի գոյության մասին, մինչդեռ այն հրատարակվել է ռուսերեն, ինչպես նաեւ անգլերեն: Գիրքը հայերեն թարգմանելու ֆինանսական մասն իր վրա է վերցրել Կարեն Բաղդասարովը: Այն բաղկացած է 9-ը գլխից, նախաբանը գրել է հայ գրող, հասարական եւ քաղաքական գործիչ Զորի Բալայանը:

Երեկոյին, բացի հայ մտավորականության ակնառու դեմքերից ներկա էին նաեւ Հայաստանի Հանրապետության վարչապետ Տիգրան Սարգսյանը, ՀՀ Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը:  ՀՀ վարչապետը շնորհակալություն հայտնեց Յաիր Աուրոնին. «Շնորհակալ ենք կատարած այդ մեծ աշխատանքի համար: Բոլորի ուշադրության կենտրոնում Հայոց ցեղասպանության հարցն է, թե որ երկրները ինչպես են վերաբերում ցեղասպանությանը: Այօրվա երեկոն շատ կարեւոր է այն բանի համար, որ այս գիրքն իր թարգմանությամբ ցույց է տալիս ոչ թե քաղաքական տեսանկյունը, այլեւ մտավորականության վերաբերմունքը: Գրքում երեւում է գրողի արժեհամակարգը: Ցեղասպանության ճանաչման հիմքը արժեհամակարգն է: Պետք է ապավինել այն արժեքներին, որոնք մեզ մարդ են դարձնում: Մենք չենք կարող հստակ ձեւակերպում տալ, թե ինչ է հայկական ինքնությունը, բայց այդ ինքնությունը բաղկացած է արժեհամակարգից: Ուրախ եմ, որ Իսրայելում ապրում են մեր եղբայրները, ովքեր ոչ միայն ճանաչում են ցեղասպանությունը, այլեւ տարիներ են նվիրում դրա ուսումնասիրությունների համար»:alt

altԻր եւ իր ժողովրդի խոսքն ասաց նաեւ գրքի հեղինակը` Յաիր Աուրոնը.«Շատ շնորհակալ եմ, անչափ հուզված եմ... Այն երկու օրերը, որ անցկացրել եմ Հայաստանում միանշանակ կյանքիս լավագույն օրերից են: Ձեր ջերմությունը, գնահատանքը ինձ ուժ են տալիս շարունակելու պայքարը, որպեսզի Իսրայելը ընդունի Հայոց ցեղասպնությունը: Ինձ հաճախ հարցնում են` ինչո՞ւ գրեցի այս գիրքը... Գրեցի, որովհետեւ, պարզապես, չէի կարող չգրել: 80-ականների վերջերին ես ներկա գտնվեցի մի քանի միջոցառումների, եւ տեսա թե ինչպես է Իսրայելը օգնում Թուրքիային իր ուրացման գործում: Ես ցավում եմ, որ Իսրայելը առաջին երկիրը չեղավ, որը կճանաչեր ցեղասպանությունը, ոչ թե նրա համար, որ ընտրյալ ազգ է, այլեւ այն բանի համար, որ մենք էլ ենք անցել նույն ճանապարհով»:

Երեկոյի շարունակությունը տեղափոխվեց «Արարատ» հյուրանոցային համալիր, որտեղ կազմակերպված շոու-ծրագիրը հիմնված էր հայկական ազգային պարերի վրա: Բայց օրվա անակնկալներն այդքանով չավարտվեցին: Իսրայելից ժամանած երգչուհիalt Անգելինա Կապլանը եւ հայ երգչուհի Նանան ներկայացրեցին իրենց համատեղ աշխատանքը: Հայ- ջհուդական լեզուներով երգը պատրաստ էր դեռ 2012թ-ի դեկտեմբերին, սակայն երգչուհիները պաշտոնական պրեմիերան պահել էին հատուկ օրվա համար: Երգը կոչվում է «Քո սերն եմ ես», երաժշտության հեղինակն է Էմանուել Հակոբյանը իսկ խոսքերի հեղինակներն են Անահիտ Մովսիսյանը եւ Անգելին Կապլան: Երգչուհի Նանան երգի եւ համագործակցության մասին նշեց.«Երբ Անգելինան առաջարկեց երգել այս երգը, մեծ սիրով համաձայնեցի, քանի որ ջհուդերեն երգ չունեի: Պրոեկտը ինձ շատ դուր եկավ, եւ մենք միասին երգեցինք: Ուրախ եմ, որ երգն առաջին անգամ հնչելու է իմ հայրենիքում: Երջանիկ եմ այս օրվա համար, որ նման մեծ մարդիկ եկել են Իսրայելից հայ ժողովրդին մեծարելու եւ հագանքի տուրք մատուցելու ցեղասպանության զոհերին: Խոնարվում եմ այդ մարդու առաջ, որ 25 տարի նվիրել altէ այդ գրքին, ուսումնասիրություններին` պայքարելով, որպեսզի ցեղասպանությունը ճանաչվի»:

Իր տպավորություններով «Զարուհու» հետ կիսվեց նաեւ Անգելինա Կապլանը.«Ամեն բան սկսվեց, երբ ծնվեց համատեղ երգ ունենալու գաղափարը: Երբ երգում են կանայք, այն էլ այդ երկու լեզուներով, դա երեւի սենսացիա կարելի է անվանել: Երկու հին ու գեղեցիկ ազգերի համագործակցություն, որը նաեւ, ինչու ոչ, քաղաքական համագործակցության սկիզբ էր: Մենք ուզում ենք ցույց տալ ամբողջ աշխարհին, որ մենք քույրեր եւ եղբայրներ ենք, եւ օգնելու, սատարելու ենք իրար միշտ: Թեեւ այս գաղափարը ծնվել էր նախքան  կճանաչեինք այն մարդուն, ով իր կյանի 25 տարին նվիրել է այս գործին, բայց, միեւնույնն է, նա տվեց սկիզբը, իսկ մենք արվեստի կողմից մեր գործն արեցինք»:

Երգչուհին Հայաստանում էր առաջին անգամ, բայց ինչպես ինքը նշեց` հաստատ ոչ վերջին: Կշարունակվի արդյոք այս համագործակցությունը երգչուհի Նանան նշեց. «Հուսով ենք կշարունակվի, եթե լինեն հովանավորներ եւ այս երգն ունենա տեսահոլովակ, հնարավոր է լինեն եւ նոր երգեր»: Երբ երգչուհին այս հարցով դիմեց գործընկերուհուն, Կապլանը պատասխանեց հարցով.«Մե՞կ երգ... Կարող է մի ամբողջ համատեղ ալբոմ թողարկենք»:


ՔՐԻՍՏԻՆԵ ՊԵՏՐՈՍՅԱՆ

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում