livemarks sitemap
Չորեքշաբթի, Հոկտեմբերի 16, 2019

jur1Երեւանյան ամառային տապից փրկվելու լավագույն միջոցն, իհարկե, «Ջրաշխարհում» հետաքրքիր ժամանց կազմակերպելն է: «Զարուհի» ամսագիրն արդեն ավանդական դարձած ջրառատ նախաձեռնությամբ կրկին «Ջրաշխարհի» հետ համատեղ կազմակերպեց յուրօրինակ ֆոտոնկարահանումներ: Այս անգամ երգարվեստի եւ մոդելինգի վառ ներկայացուցիչները անմահացան լուսանկարիչ Արթուր Խաչատրյանի ֆոտոխցիկի առաջ:

jur2Եվ այսպես` մոդելներ Սեդա Սերոբյանը, Հայկ Շահնազարյանը, Սեդա Տոնոյանը, «Դար 21» հեռուստաընկերության «Սիեստա» ժամանցային ծրագրի հաղորդավար Կարեն Մոլիտվինը եւ Ալեն Սիմոնյանը ջրապայքարի մեջ էին մտել երգչուհի Նանայի, երգահան Կարեն Գրիգորյանի, երգչուհի Անահիտ Շահբազյանի եւ Կ.Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի դերասան, երգիչ Մավի` Մանվել Խաչատրյանի դեմ: Թեպետ, պայքարը հարաբերական էր, պարզվեց, որ մոդելինգն ու երգարվեստը բոլորովին էլ անհամատեղելի չեն, ինչի ապացույցը ցնցող, խենթություններով հարուստ ու բովանդակալից ֆոտոշարքն է: jur3Չմոռանանք նշել, որ նկարահանման «թաց» մասնակիցները վերջում «վրեժ լուծեցին» նաեւ լուսանկարչից ու վերջինիս մի լավ ջրեցին: Մնացյալ փակագծերը չբացելով` նշենք, որ շատ շուտով հետաքրքիր, մի քիչ էլ նաեւ ինտրիգային լուսանկարներն ամբողջությամբ «Զարուհու» ընթերցողները հնարավորություն կունենան տեսնել ամսագրի օգոստոսյան համարում: Իսկ մինչ այդ առաջարկում ենք դիտել նկարահանումներից դրվագներ.

 

Նյութը` ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆԻ

Լուսանկարները` ԱՐԹՈՒՐ ԽԱՉԱՏՐՅԱՆԻ

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Վերջին մեկնաբանվածները

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում