livemarks sitemap
Չորեքշաբթի, Օգոստոսի 21, 2019

moda1Հայաստանյան առաջատար մոդել ԷՄԻԼ ՄԱՐԿԸ կրկին իր յուրատեսակ ֆոտոշարքով ցնցեց, կարծես, վերջին շրջանում դադարի մեջ գտնվող մոդելինգի ասպարեզը: Սակայն, նոր ֆոտոշարքից հետո Էմիլ Մարգարյանը պատրաստվում է ժամանակավոր հեռանալ մոդելինգից: Ֆոտոշարքի, ինչպես նաեւ իր ժամանակավոր դադարի մասին մենք զրուցեցինք վերջինիս հետ:

- Երբ մի պահ թվում է, թե մոդելինգը Հայաստանում անկում է ապրում, Դուքմի նոր ֆոտոշարքով «restart» եք անում այն: Այս ֆոտոշարքով ի՞նչ էցանկանում ասել Էմիլ Մարկն իր երկրպագուներին:

- Ես այս ֆոտոշարքով, անկեղծ ասած, ինձ էի « restart » անում: Կյանքում տարբեր դժվարություններ են լինում եւ ճակատագրի բերումով մեզանից յուրաքանչյուրը հայտնվում է տարբեր իրավիճակներում: Կյանքը երբեմն ինձ անընդհատ լարվածության ու բազմաժանր դեպքերի հոսքի մեջ է պահում եւ մի պահ եկավ, երբ զենքերս վայր էի դրել ու հուսալքվել: Ասեմ, որ որոշ ժամանակ էլ չեմ լուսանկարվելու: Ֆոտոշարքս կարող է նաեւ վերջինը լինել որպես այդպիսին: Սակայն, ամենակարեւորն այն է, որ հոգիս վերածնվել է ու պատրաստ է մեծ կյանքի հունով ընթանալ` դիմակայելով բոլոր դժվարություններին:

moda2

- Ֆոտոշարքի հերոսի կերպարը որեւէ կերպ պայմանավորվա՞ծ է Ձեր հերթական ամառային ճանապարհորդության հետ:

- Ֆոտոշարքի հերոսը Էմիլ Մարգարյանն է, ոչ թե Էմիլ Մարկը: Այո, Էմիլ Մարգարյան, վաղուց ազգանունս չէի լսել (ժպտում է Է.Մ.-ն-Հ.Ս.): Նկարներում ոչ մի արհեստական բան չկա: Ես այնտեղ այն եմ, ինչ կամ իմ ամբողջ էությամբ: Եվ ի տարբերություն իմ մնացած ֆոտոշարքերի, սա այն եզակի ֆոտոշարքս է , որտեղ չկա ոչ մի ֆոտոշոփ: Ես իմ բոլոր թերություններով ու առավելություններով բնական եմ, ինչպես որ ծնվել եմ:

moda3

- Կարծես, ավանդույթ է դարձել, որ Ձեր ճանապարհորդությանը հաջորդում է նոր ֆոտոշարքը, ի՞նչն է ոգեշնչում Ձեզ արտասահմանում:

- Այո, այս տարի ճամփորդել եմ դեռեւս փետրվար ամսից սկսած: Եղել եմ տարբեր երկրներում ու ոգեշնչվել այս կամ այն դեպքերով: Ինձ կարող է ներշնչել գույնը, հոտը, երաժշտությունը, քաղաքը, մարդու տեսակը… Լավ է, երբ ոգեշնչվելու առիթ ես ունենում ու սկսում ես ստեղծագործել, արվեստագետի համար մուսան պարտադիր նախապայման է:

moda4

- Ձեր նախորդ մարսելյան ֆոտոշարքի նկարահանումների ժամանակ ունեիք 39 աստիճան ջերմություն, հետաքրքիր է այս ֆոտոշարքի նկարահանումների ժամանակ ինչպիսի՞ արտառոց դեպք է գրանցվել:

- Հիշում եմ, բարձր տրամադրությունս Մարսելում ու այդ ստացված հաջող ֆոտոշարքը: Այս մեկն, ուղղակի, անցել է լռության, նաեւ դասական երաժշտության մեջ` իմ լուսանկարչի` Արտյոմ Հարությունյանի անխոս, բայց պրոֆեսիոնալ աշխատանքի մթնոլորտում:

moda5

- Գույներ, կրակ, այս անգամ կյանքի սեւ ուղիներ կամ բնություն ու թավ ջութակ, իսկ Դուք ինչպես կմեկնաբանեք Ձեր ֆոտոշարքը:

- Արուսիկ Ասլանյանը մարմնիս վրա նկարել էր կյանքի ծառ, որը ճակատագրի բերումով տարբեր ճյուղավորումներ է ունենում եւ չգիտես թե ո՞ր ճյուղին կհայտնվես: Թավ ջութակը խորհրդանշում էր արվեստը հավերժության մեջ: Արվեստը ցմահ կենդանի է:

moda6

- Ի՞նչ կասեք, լուսանկարիչ Արտյոմ Հարությունյանի հետ համագործակցության մասին:

- Ա. Հարությունյանը գիտի իր գործն ու անելիքը: Միասին շատ ենք փոխհամագործակցել, իր հետ աշխատելը միմիայն հաճույք է: Մենք, երբ երկուսով սկսում ենք աշխատել, գիտենք, որ ավարտը լինելու այն, ինչը նույնիսկ չէինք էլ սպասում:

moda7

- Ըստ Ձեզ, հայաստանյան հանրությանը էլ ինչո՞վ կարելի է զարմացնել եւ ինչպիսի՞ ֆոտոշարքերն են այսօր պահանջված:

- Ես որոշ ժամանակ ֆոտոշարքերի տեսքով ասելիք չեմ ունենալու: Աստված տա, ըստ արժանվույն, ուրիշները իմ փոխարեն այդ բացը լրացնեն:

moda8

-Ի դեպ, սոցցանցերը, հատկապես odnoklassniki-ն մշտապես Ձեր ամեն մի նոր ֆոտոշարքից հետո ողողվում է Ձեր նկարներովպրոֆիլներով, ինչպե՞ս եք վերաբերում դրան եւ մի շարք «Էմիլ Մարկերի» կողքին իրական Էմիլը կա՞ այդ սոց.կայքում:

- Ցավալի փաստ եք արձանագրում: Այո, իրավացի եք, կայքերում կան տարբեր պրոֆիլներ իմ նկարներով, մարդիկ տեղի-անտեղի հոլովում են իմ անունը, սակայն ես ինքս օգտվում եմ միայն «ֆեյսբուք» սոց.կայքից:

moda9

 

moda91

 

moda92

 

moda93

 

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում