livemarks sitemap
Հինգշաբթի, Հոկտեմբերի 17, 2019

apakeՕրերս կայացավ կինոռեժիսորներ Արսեն Ազատյանի եւ Նարինե Մկրտչյանի  ՙԱպակե կախազարդը՚ գեղարվեստական ֆիլմի պրեմիերան, որը մինչ էկրաններ բարձրանալը մեծ աղմուկ էր բարձրացրել, թե նկարահանվել է առաջին բաց տեսարաններով հայկական ֆիլմը: Ֆիլմը դիտելուց հետո պարզվեց, որ ավելի բաց տեսարաններ են ամեն օր ցուցադրվում հեռուստաալիքներով ու երբեմն էլ հեռուստասեիրալներում:

Ֆիլմի բեմադրող ռեժիսորներ, սցենարի հեղինակներ ու պրոդյուսերներ Արսեն Ազատյանն ու Նարինե Մկրտչյանը ՙԶարուհու՚ հետ զրույցում փաստեցին, որ այն ի վերջո երիտասարդ զույգի դրամատիկ սիրո պատմություն է, ոչ թե սեքսուլ ֆիլմ: Ուստի, ֆիլմի համաշխարհային պրեմիերային ընդառաջ, հեղինակները որոշել են անակնկալ մատուցել հայ հանդիսատեսին` ֆիլմը ցուցադրելով Երեւանում:

Ֆիլմի համահեղինակ ԱՐՍԵՆ ԱԶԱՏՅԱՆԸ տեղեկացրեց, որ մոտ 3 ու կես տարի տեւած ֆիլմի հնչյունավորումն արվել է Երեւանում, Մոսկվայում, Բեռլինում, Տոկիոյում. ՙՀիմա, ցավոք, քիչ է պատահում, որ հայկական ֆիլմերը նման միջազգային մասշտաբներ են ունենում, բայց դա չէ էականը, կարեւորը, որ հանդիսատեսին իսկապես դուր է եկել այն: Վերջին հաշվով ֆիլմն արել ենք հանդիսատեսի համար եւ առավել եւս, եթե երիտասարդական թեմա է ու երիտասարդներին հուզում է, նշանակում է մենք հասել ենք մեր նպատակին՚:

Իսկ ֆիլմի մյուս համահեղինակ ՆԱՐԻՆԵ ՄԿՐՏՉՅԱՆԸ հավելեց. ՙԵթե սերը ամոթ է, ուրեմն` այդ տեսարանն էլ է ամոթ: Եթե երիտասարդների զգացմուքնները ամոթալի բան է, ուրեմն` էլի ամոթ է այդ տեսարանները: Կարծում եմ, ամեն ինչ պիտի համահունչ լինի եւ համապատասխանի իր նկարագրին: Եթե պիտի խաբես հանդիսատեսին, ավելի լավ է նման թեմաներին չանդրադառնալ՚:

ՙԱպակե կախազարդը՚, ինչպես հեղինակների նախորդ ֆիլմերը, կունենա նաեւ համաշխարհային պրեմիերա եւ մասնակցություն փառատոներին. ՙՄեր բոլոր ֆիլմերը մասնակցել են 60-ից ավելի կինոփառատոներին: Հիմա էլ մի քանի տեղերից հրավերի ենք սպասում, դրա համար այդ մասին դեռ չենք բարձրաձայնում՚,- նշեց Ա. Ազատյանը: Մեր այն հարցին, թե փաստորեն չէիք բարձրաձայնում նաեւ, այն, որ ֆիլմում դերասանուհին նկարահանվել է դուբլյորով, Ն. Մկրտչյանն ասաց. ՙՉեմ ուզում այդ թեմային անդրադառնալ, եկեք այդ հարցը թողնենք հանդիսատեսին: Կարծում եմ, ամեն ինչ էկրանից պարզ էր ու անդրադառնալ դրան, երեւի թե, կարեւոր չէ: Ի դեպ, սա մեր առաջին ֆիլմը չէ, որ բաց տեսարաններ կան, մեր բոլոր ֆիլմերում գրեթե հիմնականում ունենք նման տեսարաններ, այսինքն` հայ դերասան-դերասանուհիներն էլ կարող են նկարահանվել բաց տեսարաններում՚:

Ֆիլմի գլխավոր հերոսուհուն մարմնավորած Մագդալենա Մնացականյանն ասաց, որ սա իր առաջին ֆիլմն է, որտեղ նկարահանվել է 17 տարեկանում, ինչն էլ հաշվի առնելով` դերասանուհին զրույցի սկզբում ասաց.

- Եթե մինչեւ վերջ ֆիլմը, վերջում նաեւ տիտրերը ուշադիր նայեցիք, կարծում եմ, բաց տեսարանների հարցը էլ ինձ չի հնչի, քանի որ ես ՙդուբլյորով՚ եմ նկարահանվել ֆիլմում, որտեղ բաց տեսարաններում նկարահանվելէ Օլգա Դեմիդովան: Ասեմ, որ առաջին փորձս էր, դժվար էր ինձ համար, բայց համենայնդեպս, փորձում էի ռեժիսորներին լսելով` ինքս իմ մեջ գտնել այդ կերպարը: Հիմա նայում եմ ու մտածում, որ շատ բաներ այնպես չէի անի, ինչպես որ խաղացել եմ ֆիլմում: Այդ ժամանակ նոր էի ընդունվել  Թատերական ինստիտուտ, ինձ մոտ չկար խոսք, բայց ես այն մարդկանցից եմ, որ իմ թերությունները տեսնում եմ ու բարձրաձայնում:

- Փաստորեն, բաց տեսարաններում Ձեր ՙդուբլյորն՚ էր նկարահանվել:

- Այո, հարցին չէինք պատասխանում մինչեւ ֆիլմի պրեմիերան, զուտ հետաքրքրությունը պահելու համար:

Իսկ ֆիլմում գլխավոր հերոսին մարմնավորած դերասան ՆԱՐԵԿ ՆԵՐՍԻՍՅԱՆԸ մեզ հետ զրույցում նշեց, որ ոչ մի արտառոց բան չի տեսնում նման տեսարաններում. ՙՈչ մի արտառոց ու խանգարող բան չեմ տեսել այդ տեսարաններում ու համաձայնել եմ նկարահանվել` ի սկզբանե իմանալով, թե ինչ եմ նկարվում: Ոչ մի բարդույթ չունեմ, ավելին` մյուս ֆիլմը, որը 2014 թվականին էկրան կբարձրանա երիտասարդ ընկերների մասին ֆիլմը` ՙՌոմանտիկները՚, որտեղ ես ընդհանրապես ոտքից գլուխ մերկ եմ հանդես գալիս մի քանի վայրկյան: Չունեմ նման բարդույթ, որովհետեւ դա իմ մասնագիտությունն է, իմ փեշակը, եթե լինում են դեպքեր, պետք է խաղալ ուղղակի՚:


ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Վերջին մեկնաբանվածները

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում