Օրերս Արամ Խաչատրյան համերգասրահում կայացավ երկար սպասված ջազային հզոր համերգը: Ամերիկայի Միացյալ Նահանգներից ժամանած աշխարհահռչակ շեփորահար ԱԴԱՄ ՌԱՓԱՆ, ով փորձերին մասնակցել է ընդհամենը չորս անգամ հայ հանդիսատեսին ներկայացրեց իր երաժշտական գործիքի առանձնահատուկ հնչյունների համադրությունը:
Ա.Ռափան ծնված լինելով Միացյալ նահանգներում իր ողջ ստեղծագրծական կյանքում ուսումնասիրել է ջազ երաժշտությունը իր բոլոր տեսակներով , ինչպես նաեւ էթնիկ երաժշտություն: Գուցե դրանում է կայանում իր յուրահատուկ երաժշտության ողջ գաղտնիքը: Համերգի ժամանակ Ա.Ռափան ներկայացրեց իր իսկ ստեղծագործություններից մեկը "Ռազմական պարահանդես" անվանավամբ: Այդ ստեղծագործություննէել նվիրել էր իր ընկերոջը, ում հետ կապված կան բազում հաճելի հուշեր: Հայ ունկնդիրն էլ հնարավորություն ունեցավ ժամ ու կես վայելել որակյալ երաժշտությու: Իսկ համերգի վերջում սպասվում էր հային բնորոշող եւ սիրված անակնկալ՝ ամերիկացի շեփորահարը հայկական պետական ջազ նվագախմբի հետ հնչեցրեցին հայկական ստեղծագործություն, ինչը արժանացավ հանդիսատեսի հոտնկայս ծափահարություններին:
Իսկ հանդսատեսի շարքերն էին համալրել մի շարք հայտնի մարդիկ ինչպիսիք են ՝ՄԱՐՏԻՆ ՎԱՐԴԱԶԱՐՅԱՆԸ, ԿՈՆՍՏԱՆՏԻՆ ՕՐԲԵԼՅԱՆԸ, ԿԱՐԵՆ ՂԱԶԱՐՅԱՆԸ, ԱՆՈՒՇ ԱՐՇԱԿՅԱՆԸ, դերասանուհի ԻՐԻՆԱ ԴԱՆԻԵԼՅԱՆԸ, հաղորդավար ԺԱԿԸ, ԱՆԻՏԱ ՀԱԽՎԵՐԴՅԱՆԸ, ԳԱՅԱՆԵ ԱՍԼԱՄԱԶՅԱՆԸ եւ այլոք:
Համերգի ավարտին ԱՐՄԵՆ ՀՅՈՒՍՆՈՒՆՑԸ հավելեց, որ այս գերհզոր համագործակցությունը մեծ նվաճում էր հայկական պետական ջազ նվագախմբի համար եւ համերգը համարեց կայացած :
ՆՎԱՐԴ ՄՈՎՍԻՍՅԱՆ