livemarks sitemap
Շաբաթ, Օգոստոսի 17, 2019

altՎերջին մի քանի օրերի ընթացքում մինչ համացանցում ու դրանից դուրս թեժ քննարկվում է Մաքսային միությանն անդամակցելու կամ չանդամակցելու եւ այլ կարեւոր հարցեր, այդ ընթացքում ԱՄՆ-ի հայ ազգի ՙպարծանք՚ ՔԻՄ ՔԱՐԴԱՇՅԱՆԸ հասցրել է փոխել իր մազերի գույնը: Եվ ահա, բոլոր կարեւոր հարցերը մղվեցին երկրորդ պլան, ու առաջին տեղում կրկին Քարդաշյանն է:

 

Քարդաշյանի բարեմասնություններից հետո ներխուժելով նրա անձնական կյանք, ի վերջո ազգովի մորաքույրներ ու մորեղբայրներ դառնալուց հետո, հիմա էլ որոշում ենք, թե ինչքան է ՙսազում՚ մեր Քարդաշյանին նոր սանրվածքն ու մազերի գույնը: Բոլոր պարերը պարել էինք, մնում էր Քարդաշյանի մազերի գույնը որոշեինք: Դե, ընդօրինակող ազգ ենք, ու մի քանի օրից երեւանյան փողոցներում էլ կհայտնվեն քարդաշյաններ, ու հայ աղջիկների շրջանում էլ կտարածվի քարդաշյանական սանրվածքը: Հուսանք, հայ աղջիկները Քարդաշյանից կընդօրինակեն միայն մազերի կտրվածքն ու գույնը, այլապես... վայ` հայ տղաներին...

Այնուամենայնիվ, հազիվ էինք հասցրել հարմարվել քարդաշյանական սանրվածքին, հիմա էլ մերկապարուհի Վարդան է իր բարեմասնություններով նոր կրքոտ ֆոտոշարքով հանդես գալիս ու հիշեցնում իր մասին:

Մնում է հուսալ, որ մի օր էլ մասնակից չենք լինի նրանց հրապարակայնացված գիշերային անկողնային խրախճանքներին, այլապես ընդօրինակող հայ ազգը, մեկ էլ տեսար, դա էլ սովորական երեւույթ համարելով` կրկնօրինակեց:



ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում