livemarks sitemap
Հինգշաբթի, Հոկտեմբերի 17, 2019

altԵրեկ «Մոսկվա» կինոթատրոնում կայացավ «Նախաճաշ երկուսի համար» գեղարվեստական ֆիլմի առաջին դիտումը: Այսուհետ ֆիլմը կարող եք դիտել մեծ էկրաններին: Այն իր ժանրային տեսակով կատակերգություն է, լեցուն հետաքրքրի եւ ծիծաղաշարժ իրավիճակներով: Ողջ պատմության հիմքում ընկած է անմեղ սուտը,իսկ իրադարձությունները տեղի են ունենում Երեւանում-Մոսկվայում:

Գլխաոր դերերում են՝ ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ՄՈՎՍԻՍՅԱՆԸ, ԼՈՒՍԻՆԵ ԹՈՎՄԱՍՅԱՆԸ, ԱՐԹՈՒՐ ՀԱԿՈԲՅԱՆԸ, ԶԱՌԱ ՍԱՀԱԿՅԱՆԸ, ԶԱՌԱ ԱՐԱՄՅԱՆԸ, ՎԱՐՈՒԺԱՆ ՄԱՆՈՒԿՅԱՆԸ, ԼՈՒՍԻՆԵ ԱՐՇԱԿՅԱՆԸ, ԱՆՆԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԸ, ԳՐԻԳՈՐ ՀԱԿՈԲՅԱՆԸ եւ այլոք:

«Ֆիլմի բուն նպատակն է կտրել մարդկանց առօրյա հոգսերից եւ պարգեւել անկեղծ ժպիտ, ինչպես նաեւ վստահեցնել, որ նույնիսկ չնչին սուտ չպետք է ասել»,- հավաստիացրեց ֆիլմի բեմադրող ռեժիսոր ԿՈՐՅՈՒՆ ՄԱՅԻԼԸ: Իսկ պրոդյուսեր ԿԱՐԵՆ ՎԱՐԴԱՆՅԱՆԸ հավելեց. «Սա ֆիլմ է, որտեղ կներկայացնենք լավ Հայաստանը, առանց սոցիալական խնդիրների: Բացի այդ, մենք փորձել ենք ստեղծել ակադեմիական ֆիլմ, բարձր արժեքներով»:

Հուսանք, որ ֆիլմը կարդարացնի բոլոր սպասելիքները:

ՆՎԱՐԴ ՄՈՎՍԻՍՅԱՆ

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Վերջին մեկնաբանվածները

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում