livemarks sitemap
Երեքշաբթի, Հոկտեմբերի 15, 2019

alt«Երեւանյան հեռանկարներ» 14-րդ միջազգային երաժշտական փառատոնի շրջանակներում Երեւանում էր գտնվում ականավոր ալտահար դիրիժոր, մանկավարժ եւ հասարակական գործիչ, «Մոսկվայի մենակատարներ» կամերային նվագախմբի եւ «Նոր Ռուսաստան» սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր ՅՈՒՐԻ ԲԱՇՄԵՏԸ:

Նա Երեւան էր ժամանել մասնակցելու Արամ Խաչատրյան համերգասրահում իր 60-ամյա հոբելյանին նվիրված համերգին: Սպասված համերգից առաջ նա լրագրողների հետ կարճատեւ զրույցի ժամանակ ասաց, որ սա իր առաջին այցելությունը չէ Երեւան: Եվ, ինչպես պարզվում է, ամեն անգամ այստեղից նա դժվարությամբ է հեռանում: «Ամեն անգամ վառ տպավորություններով ու դրական լիցքերով եմ վերադառնում հայրենիք: Պատահել է`անգամ ինքնաթիռի մոտ կանգնած մտածել եմ. մեկնեմ, թե՞...»,- խոստովանեց Յ.Բաշմետը`հավելելով, որ իրեն շատ դուր է գալիս Երեւանը: Բաշմետը նաեւ ասաց, որ իրեն շատ հաճելի եւ անսպասելի է եղել երկրի նախագահից Պատվո շքանշան ստանալը: «Առհասարակ, ինձ դուր է գալիս, երբ իմ հասցեին գովեստի խոսքեր են ասվում եւ ճիշտ հակառակը տանել չեմ կարող, երբ փնովում են»,- ասաց Բաշմետը: Իր իսկ խոսքով` Ռուսաստանում մի շրջան միտումնավոր հաճախ քննադատական հոդվածներ էին տպագրվում մամուլում`այս կամ այն երաժշտի անունը սեւացնելու նպատակով: Երկարատեւ լռությունից հետո իրեն էլ չշրջանցեց չարիքը. ռուսական թերթերից մեկը տպագրել էր ոչ այնքան դուրեկան նյութ: Սակայն, Բաշմետը այդ ամենից չի նեղսրտել. «Այսօր ժամանակները փոխվել են եւ քննադատական նյութերից այլեւս կախված չէ այս կամ այն արտիստի հաջողությունը»,- համոզված է նա: Ասուլիսի վերջում Բաշմետը ասաց, որ համագործակցել հայ կոմպոզիտորների հետ: Եվ ի դեպ, հայ նվագարաններից իրեն դուր է գալիս դուդուկը: Երաժիշտը անգամ ցանկություն է ունեցել այն համադրել ալտի հետ:

Վ.ՄՈՒՐԱԴՅԱՆ

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Վերջին մեկնաբանվածները

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում