altԱմեն անգամ հեռուստաընկերությունների թելադրած ճաշակի ու արեւելյան երաժշտությունը պրոպագանդող երգերի ու դրանց տեսահոլովակների հեռարձակման մասին խոսելով հոգնում ես, քանի որ սայլն այդպես էլ տեղից չի շարժվում ու հեռուստաընեկությունների ղեկավարները հարցին լրջությամբ ու խորությամբ չեն մոտենում: Վերջիններիս պահվածքը հասկանալի է, քանի որ ինչպես ասում են` ով վճարում է, նա էլ պատվիրում  է երաժշտությունը:

Այ, հենց այս սկզբունքով էլ առաջնորդվելով` հասանք այնտեղ, որ այդ արաբաթուրքական երաժշտությունն արդեն հնչում է Երեւանի սրտում` Հյուսիսային պողոտայում:

 

Օրեր առաջ, ցավոք, ականատես եղանք, թե ինչպես են արդեն այդ երաժշտությունից զոմբիացած հայերը հրճվում, պարում, հետն էլ անցորդներին հորդորում մասնակից դառնալու այդ խրախճանքին: Դա էլ բավական չէ, մեր իսկ երկրում հարստացնում օտարազգի մուրացիկներին: Իսկ օտարազգի մուրացիկներն էլ եռանդով նվագում ու երգում էին, աչքի տակով էլ հաշվում գետնին դրված կիթառի պատյանում հերթականությամբ հայերի կողմից սիրով նետված հազարական թղթադրամները ու երեւի մտքում էլ ծիծաղում քրիստոնյա հայերի վրա:

Իսկ նրանցից քիչ ներքեւ վերջիններիս հայ ՙգործընկերոջ՚ երգած ՙՊառավ յարս՚-ի ՙկատարմանը՚ ոչ ոք ուշադրություն չէր դարձնում ու, բնականաբար, թղթադրամներ չէր շռայլում:

Կույտը մշակեց
ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆԸ