livemarks sitemap
Երեքշաբթի, Օգոստոսի 20, 2019

altՍեպտեմբերի 20-ին Գյումրիում մեծ հանդիսավորությամբ բացվեց "Արհեստների և արվեստների" փառատոնը, որի գլխավոր նպատակներից մեկն է Գյումրիի, ինչպես նաև շրջակա համայնքների ավանդույթների վերկանգնումը և զարգացումը:

"Արհեստների և արվեստների" փառատոնը անցկացվում է առաջին անգամ, սակայն այն կլինի ավանդական և կնշվի ամեն տարի: Փառատոնի բացմանը ներկա էր նաև ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը: Փառատոնը բաղացած էր երկու մասից ցուցահանդես-վաճառք և "Արտ Էսքպո 2013" ցուցադրությունից: "Արտ Էսքպո 2013"-ի ցուցադրությանը Գյումրու հրապարակում տեղակայված տաղավարներում ներկայացված էին ոչ միայն հայկական արվեստը և արհեստը այլև ԱՊՀ մի շարք երկրներ իրենց տաղավարներում ներկայացնում էին արվեստի տարբեր նմուշներ: Ավանդական երգ ու պարի ուղեկցությամբ էլ այցելուները շրջելով տաղավար առ տաղավար, ուղղում էին իրենց հետաքրքրող հարցերը: Տաղավարները տարբեր էին, դրանցից մեկը ներկայացված էր ՀՀ մշակույթի նախարարության կողմից, որտեղ ցուցադրված էր նախարարության կողմից ամբողջ տարվա ընթացքում կազմակերպվող և անցկացվող հոբելյանական միջոցառումները, որի առիթով էլ տպագրված գրքերը, լուսանկարները, տեսա և ձայնա սկավառակները, որոնք ըստ ՀՀ մշակույթի նախարարության ժամանակակից արվեստի վարչության գլխավոր մասնագետ Վարդան Գրիգորյանի նվիրում են օտարերկրյա հյուրերին: Նա հուրախությամբ արձանագրեց, որ տաղավարով ավելի շատ հետաքրքրվում են երիտասարդները, որոնք հղում են բազմաթիվ հարցեր:

altԱրամ Խաչատրյան տուն-թանգարանը փառատոնին մասնակցում էր "Արամ Խաչատրյան աշխարհի հիշողություն" խորագիրը կրող տաղավարով: Խորագիրը պատահական չէր ընտրված, քանի որ մեծ կոմպոզիտորի ձեռագիր նոտաները ընդգրկվել են ՅՈՒՆԵՍԿՕ-ի "Աշխարհի հիշողություն" ռեգիստրում: Տաղավարում ներկայացված էին Արամ Խաչատրյանի 110-ամյակին նվիրված կոմպոզիտորի տուն-թանգարանի գործունեությունը, որոնք վերաբերում են կազմակերպված գիտաժողովներին, "Ոսկե ծիրան" փառատոնի շրջանակներում տուն-թանգարանում ցուցադրվող ֆիլմերին, որոնց երաժշտության հեղինակաը Խաչատրյանն է: Առանձին ներկայացված էր նաև Արամ Խաչատրյանի անվան "Տրիո"-ի գործունեությունը նվիրված Խաչատրյանի 110-ամյակին: Տաղավարով հետաքրքրվում էին և' հայերը, և' արտասահմանցիները, որոնց համար էլ Արամ Խաչատրյանը համաշխարհային մեծություն է:

Երևանի մնջախաղի պետական թատրոնի տաղավարը լեփ լեցուն էր Լեոնիդ Ենգիբարյանի արխավային լուսանկարներով, որոնք ցուցադրված էին անձրևանոցների մեջ`կախված անձրևանոցներ, որոնք ամբողջությամբ ծածկված էին Ենգիբարյանի նկարներով:

Ի դեպ, ՀՀ նախագահը տաղավարներով շրջայցը սկսեց հենց այս տաղավարից:

Մեկ այլ տաղավար ներկայցնում էր Ալ.Սպենդարյանի տուն-թանգարանը, որտեղ այցելուներին ներկայացվում էր թանգարանի պատմությունը սկսած շենքի հիմնումից: Թանգարանը լուսանկարներում պատկերված էր` ԽՍՀՄ և մեր օրերում:

"Նարեկացի" արվեստի միությունը իր տաղավարում լուսանկարներով ներկայացրել էր միության կարևորագույն միջոցառումներից հատվածներ: Միությանը այս տարի արդեն հասցրել է անցկացնել 300-ից ավելի միջոցառումներ, սակայն, տաղավարում ներկայացված էին ամենակարևորները: Մայիսին տեղի ունեցած "Հետքերը որբերի հայոց" խորագրով ցուցահանդեսից հատված-լուսանկարներ, գրքի շնորհանդեսներ, "Նարեկացի արվեստների" փառատոնից, միության 9-ամյակին նվիրված միջոցառման լուսանկարներից:

altԻ տարբերություն մյուս տաղավարների այս մեկն ըստ միության հիմնադիր-նախագահ Նարեկ Հարությունյանի հիմնականում հետաքրքրվում են հայերը. "Մեր առաքելությունը առաջին հերթին պատկանում է մեր ազգին, կարևորը մենք հզորանանք, մեզ ճանաչենք և գնահատենք մեր ազգային արժեքները",-կարևորում է Նարեկ Հարությունյանը: Փայտարվեստի թանգարանը "ինտերակտիվ փայտարվեստ" Երաժշտական գրադարանը "Նոտային գանձեր" խորագրերով և այլ թանգարաններ ու միություններ տարբեր խորագրերով "Արտ Էսպո 2013"-ին ներկայացնում էին տաղավարներ: Առանձին տաղավարներով իրենց ձեռքի աշխատաքներն էին ցուցադրում վարպետները, ներկայացված գորգագործության, քանդակագործության, ոսկերչության, փայտագործության, ասեղնագործական աշխատանքերը, որոնք այցելուները հնարավորություն ունեին ոչ միայն դիտելու, այլև՝ գնելու:

Գյումրեցի ԳՐԻՇԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ արդեն հասցրել է փայտից պատրաստել ՀՀ տարածքում գտնվող գրեթե բոլոր եկեղեցիները, այսպիսի աշխատանքեր կատարելը նրա համար նախասիրություն է: Ասում է եթե նույնիսկ այդ աշխատանքները չվաճառվեն էլ միևնույն է կրկին կզբաղվի եկեղեցիներ պատրաստելով, որոնց վրա աշխատում է 1 կամ 1,5 ամիս: Նա իր իմացածը արդեն սովորեցրել է թոռանը և տղային ու մեծ հպարտությամբ ասում, որ իրենից հետո իր գործը շարունակող հաստատ կա:

Մոդելավորող, նկարիչ ԱՐՓԻ ԱՎԴԱԼՅԱՆԸ արդեն հասցրել է իր ձեռքի աշխատանքները ներկայացնել մի քանի ցուցահանդեսներում: Գյումրում էլ նրա տաղավարը ներկայցված էր երկու բաժնից, առաջինում ցուցադրված իրերը վաճառվում էին, իսկ երկրորդում՝ բազմագույն ասեղնագործ աշխատանքերը, որոնք անցկացված էին շրջանակներով, պարզապես մարդկանց գեղագիտական տրամադրություն հաղորդելու համար էին:

ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում