livemarks sitemap
Կիրակի, Հոկտեմբերի 20, 2019

altՀայտնաբերվել է 60-ական թվականների հայ խոշորագույն նկարիչ ԷԴՈՒԱՐԴ ԱՐԾՐՈՒՆՅԱՆԻ 1989 թվականին ստեղծված «Հայաստան» որմնանկարը, որը տարիներ շարունակ համարվել էր անհայտ կորած: Նկարի գոյության մասին չի իմացել նաև հեղինակը, ում տեղեկացրել էին, որ այն տունը որտեղ նկարվել էր որմնանկարը քանդվել է, որի հետ միասին նաև անհետացել է նկարը:

2010 թվականին 80 տարեկանում մահացավ նկարիչը այդպես էլ չիմանալով, որ ընդհամենը երեք տարի անց կհանյտնաբերվի այն որմնանկարը որտեղ խտացվել էր իր ողջ նկարները: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ Էդուրարդ Արծրունյանի ֆեսբուքյան էջի հիմնադիր և համակարգող ԱՆԱՀԻՏ ԿՈՐՅՈՒՆԸ մանրամասնեց, թե ինչպես է հայտնաբերվել որմնանկարը:

Մեկ շաբաթ առաջ Անհիտին է զանգահարում նկարիչ Խաչիկ Հարությունյանը և ցանկություն հայտնում, որ ուզում է հուշեր պատմել Արծրունյանի մասին: Հանդիպումը կայանում է և Խաչիկ Հարությունյանը պատմում է, որ altԱրծրույնանի ղեկավարությամբ նրանք Իջևանում` Այգեհովիտ գյուղում նկարել են որմնանկար. «Այդ պահին ես հիշեցի, որ Արծրունյանի կենդանության օրոք ես նրանից հարցրեցի, թե արդյո՞ք ունի որմնանկարներ, թե` ոչ, որին ի պատասխան Արծրունյանը նշեց, որ չի ցանկանում այդ թեմայի շուրջ խոսել,քանի որ նա մեկ որմնանկար է ունեցել, որը անհետացել է շենքը քանդելու հետևանքով»,-ասում է Անահիտ Կորյունը և հավելում, որ այդ ժամանակ նկատել է,թե նկարիչը ինչքան ծանր է տանում այդ փաստը:

Նկարը այժմ գնվում է Իջևանի «Գազպրոմի»-ի նախկին շենքում, որը եղել է, որպես հանգստյան տուն, իսկ այժմ`վերածվել զորամասի: Անահիտ Կորյունի խոսքերով, տեղեկանալով, որ այն շենքը որտեղ ստեղծվել է որմնանկարը գոյություն ունի և հենց նույն օրը նրանք մեկնում են Իջևան և տեսնում հինալի պահպանված որմնանկարը`11×5 մետր չափերով:

«Որմնանկարը շատ գեղեցիկ է և Էդուրադ Արծրունյանի դիտանկյունից նայելով պետք է ասել, որ այս որմնանկարը նրա արվեստի խտացումն է, քանի որ նա ստեղծագործել է ազգային, գեղջկական թեմաներով, որոնցից ուղիղ կեսը արտացոլված է այս որմնանկարում, այստեղ Կոմիտասն է, հայ ֆիդայինները,Չարենցը, հայ պարող կանայք, խաչքարեր և այլն»,-շեշտում է Անահիտը: Նրանք զորամասի հրամանատարից տեղեկացել են, որ տարածքը , որտեղ գտնվում է որմնանկարը սեփականաշնորհված է, իսկ թե ով է սեփականատերը դեռևս հայտնի չէ: Անահիտ Կորյունը իր մտավախությունն է հայտնում այն փաստի առթիվ, որ հաջորդ տարի զորամասը կտեղափոխվի այլ շենք և անհայտ է թե ինչ ճակատագիր է սպասվում որմնանակարին ուստի դիմելով անհայտ սեփականատիրոջը նա հորդորում է`լինել աչալուրջ և իմանալ,որ այդ տարածքում պահպանվում է արվեստի մեծ արժեք`Էդուրադ Արծրունյանի միակ որմնանկարը:

Անահիտ Կորյունի կարծիքով այս խնդիրը երկու ձևով կարող է լուծվել. «Էդուրադ Արծրունյանը մեծ ցանկություն ուներ տուն-թանգարան ունենալ ,եթե սեփականատերը թույլ տա որմնանկարը կտեղափոխվի նրա տուն-թանգարան: Իսկ ամենաիրական տարբերակն այն է, որ սեփականատերը ճիշտ օգտագործի տարածքը և այն վերածի մշակութային փոքրիկ տարածքի»,-մեկնաբանում է բանախոսը: Անահիտը նաև տեղեկացրեց, որ պաշտոնապես դեռևս չի դիմել ՀՀ մշակույթի նախարարություն` հայտնաբերված որմնանկարը ոչնչացումից փրկելու համար:


ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Վերջին մեկնաբանվածները

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում