livemarks sitemap
Ուրբաթ, Դեկտեմբերի 13, 2019

alt Օգոստոսի 25-ին Վարշավայի Թագավորական պալատի ամենամյա «Krolewskie Arkadi Sztuki» («Թագավորական կամարներ») լեհական միջազգային երաժշտական փառատոնին «Մշակույթների երկխոսություն» հիմնադրամի նախաձեռնությամբ եւ առաջարկով Արամ Խաչատրյանի 110-ամյա հոբելյանի կապակցությամբ կայացել է ՀՀ վաստակավոր արտիստ, դաշնակահար ՀԱՅԿ ՄԵԼԻՔՅԱՆԻ մենահամերգը`Վարշավայի թագավորական պալատի համերգային պալատի դահլիճում:

Այդ մասին ասաց դաշնակահարը` լրագրողների հետ հանդիպման ժամանակ, եւ պատմեց իր տպավորությունների մասին. «Համերգն ինձ համար նշանակալից էր, քանի որ առաջին անգամ էի հրավիրված մի փառատոնի, որտեղ կատարում էի բացառապես հայ կոմպոզիտորների ստեղծագործություններ: Ես մեկ անգամ եւս համոզվեցի, որ մեր այդքան կրքոտ եւ փառահեղ երաժշտությունն իր արժանի հարթակն է զբաղեցնում համաշխարհային երաժշտության մեջ: Եվ երջանիկ պահեր ապրեցի, երբ լեհ ունկնդիրը խանդավառությամբ ընդունեց հայ երաժշտությունը»:

Հ. Մելիքյանի խոսքով`համերգային ծրագրում ընդգրկված են եղել Կոմիտաս, Ա.Խաչատրյան, Ա. Բաբաջանյան, Է, Միրզոյան, Ղ. Սարյան, Հ. Դիլլալյան, ինչպես նաեւ ժամանակակիցներ Երվանդ Երկանյան եւ ամերիկաբնակ Տաթեւ Ամիրյան:

Վ.ՄՈՒՐԱԴՅԱՆ

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Վերջին մեկնաբանվածները

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում