livemarks sitemap
Կիրակի, Օգոստոսի 25, 2019

altԽաղաղություն…  Կարգավիճակ, որը Հայաստանին հեշտ չի տրվել. դա մաքառումներով ձեռք բերված ազատություն է, արյան կորուստ է, անհարթ ուղի… Ազատություն, որ մեզ տվել է ԱԶԱՏԱՄԱՐՏԻԿԸ.  նրանց մասին շատ է խոսվել և խոսվելու է, գրվել են գրքեր, երգեր, նկարահանվել ֆիլմեր, որոնց հերոսներն իրական են:

Իրական ևս մեկ հերոս՝ ԱՇՈՏ ՄԱՆՈՒԿՅԱՆ. «Սասունցի Դավիթ» ջոկատի լեգենդար հրամանատարը զոհվեց, երբ հրադադարի հաստատմանը մնացել էր  4 ամիս՝ 1994 թվականի փետրվարի 3-ին:

«Իմ ծննդյան օրը հարմարեցրինք Անկախության օրվան»,- ասում էր հրամանատարը… Այսօր նրա հիշատակն ու տարեդարձը նշում են ընկերները, նշում է հայը ու հպարտանում իր զավակով:

altԳաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում տեղի ունեցավ Աշոտ Մանուկյանին նվիրված համերգ հուշ-երեկո:

Երեկոն վարում էին Սարգիս Նաջարյանն ու Կարինե Սարգսյանը, երաժշտական ողջույներով հանդես եկան ԱրսենԳրիգորյանը(Մրո), Ալլա Լևոնյանը, Արսեն Սաֆարյանը, Լեյլա Սարիբեկյանը, Դավիթ Ամալյանը, Արսեն Գրիգորյանը(Ասո), ՊՆ-ի «Զորականչ» երգի համույթը: Անի Քրիստիի «Ինչպես արծիվ» երգի շնորհանդեսի ուղեկցությամբ ներկայացվեց հրամանատարի ուղին, սևակյան շուրթով խոսեց Արթուր Ութմազյանը, Աշոտ Մանուկյանի անունը կրող թիվ 93 դպրոցը արժանացավ պատվոգրի և հուշամեդալի: Դահլիճում ներկա էին նաև «Սասունցի Դավիթ» ջոկատից Աշոտի զինակից ընկերներն ու հրամանատարի կինը: Երեկոյի պարային հատվածը ապահովում էր «Նուռ» համույթը, որի շարքերում պարում էր նաև ԱՇՈՏ ՄԱՆՈՒԿՅԱՆԸ՝ հրամանատարի թոռնիկը: Համերգի գեղարվեստական ղեկավարն է Արթուր Սաֆարյանը:

«Աշոտ Մանուկյանի հոգով այսօր այս սրահում շշնջում են բոլոր այն առյուծ տղերքի հոգիները, ովքեր մեզ հետ չեն. շշնջում են իրենց ողջ մնացած ընկերների ականջին և ասում, որ նրանք դեռ երթ ունեն շարունակելու, նրանք հողեր ունեն ազատագրելու: Եվ այդ տղերքը Աշոտ Մանուկյանի հոգով երդում են տվել, երդում է տվել նաև մեր հայ ժողովուրդը, որ երբեք չենք կանգնելու՝ մինչ չկատարենք Աշոտ Մանուկյանի երազանքը՝ ունենալ ազատ, անկախ և միացյալ Հայաստան…»,- այս խոսքով հանդիսատեսին ողջունեց և իր երաժշտական բարևով հրամանատարին նվիրված հուշ-երեկոն եզրափակեց Ներսիկ Իսպիրյանը:

ԷԹԵՐԻ ՄԱՄՈՒԼՅԱՆ

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում