livemarks sitemap
Հինգշաբթի, Օգոստոսի 22, 2019

ZARA-TONIKJAN-011Եթե այսօր մերօրյա երգիչ-երգչուհիների համար բոլոր դռները բաց են, եւ բեմում նրանց գրեթե ամեն ինչ թույլ է տրվում, ապա 1970-80-ական թվականներին մի փոքր ազատությունը բուռն քննադատության էր արժանանում ու ընդունվում սվիններով: Քչերն էին կարողանում մի ամբողջ հասարակարգի դեմ դուրս գալ, թելադրել տարբերվող ոճ եւ նոր էստրադային ճաշակ ձեւավորել, եւ, իհարկե, հաղթանակած վայելել հանրության սերն ու ջերմությունը: Նրանցից էր ՀՀ վաստակավոր արտիստ, երգչուհի ԶԱՌԱ ՏՈՆԻԿՅԱՆԸ, ով վերջին 20 տարիները բնակվում է Բելգիայում, բայց՝ շարունակում մնալ հայ էստրադայի բացառիկ ձայներից մեկը: Այս անգամ «Զարուհին» ջերմ ու մտերմիկ զրույց ունեցավ իր անվանակցի՝ Զ. Տոնիկյանի հետ:

-Շատերս հետեւել ենք Ձեր հայաստանյան անցած ճանապարին, բայց քչերը գիտեն, թե ինչ դժվարություններ եք ունեցել, երբ 1992 թվականին հաստատվեցիք Բելգիայում:

- Առաջին տասը տարին հիանալի էր, քանի որ անգամ ոչ լեգալ ժամանակ համերգներս շարունակվում էին: Իսկ մնացած տասը տարին դժվարացավ, որովհետեւ եղբայրս մայրիկիս եւ ինձ լքեց. հիմա նա երկնքում է…

- Ձեր ընտանիքի մասին մենք գրեթե ոչինչ չգիտենք, ո՞ւմ հետ է այսօր ապրում Զառա Տոնիկյանը:

- Ես հիմա ապրում եմ ինքս ինձ հետ:

- Վերջերս հայրենիքում էիք, ի՞նչ տպավորություններով հեռացաք Հայաստանից:

- Տպավորություններս ե՛ւ ուրախ են, ե՛ւ տխուր... Տխուրն այն էր, որ մարդիկ աշխատանք չունեն, ինչպես առաջ էր, իսկ ուրախալին այն էր, որ ժողովուրդը ավելի զարգացած է դարձել, քան առաջ էր: Եվ հեռացա կարոտով:

- Ի՞նչ նմանություններ ու տարբերություններ ունեն հայերն ու բելգիացիները, եւ արդյո՞ք հեշտ է ապրել վերջիններիս հետ՝ կողք կողքի:

- Բելգիացիների եւ հայերի միջեւ երկու տարբերություն կա. նախ իրարից հազարավոր կիլոմետրերով հեռու են ապրում եւ ագրեսիվ չեն:

- Շատերն այսօր էլ հաստատում են, որ Դուք 70-80-ական թվականների հայկական էստրադայի ամենայուրօրինակ պահվածքով ու երգացանկով երգչուհին եք, իսկ այսօր պահպանե՞լ եք նույն արվեստագետին բնորոշ խենթությունը:

- Բարեբախտաբար, պահպանվել է իմ արվեստը:

- Եթե հնարավոր լիներ կրկին վերադառնալ 70-80-ական թվականներ, ի՞նչը կցանկանայիք փոխել Ձեր կյանքում:

- Ոչինչ փոխել չէի ցանկանա, միայն մեկ ցանկություն՝ որ ավելի շատ ձայնագրություններ անեի:

- Քանի որ արդեն անցյալում են մնացել 90-ականների դժվար տարիները, եւ ինչպես Դուք էիք նշել հարցազրույցներից մեկում, «մթության հանդեպ վախի զգացումը» այլեւս չկա, հնարավո՞ր է, որ Զառա Տոնիկյանը վերադառնա հայրենիք մշտական բնակության համար:

- Այո՛, մեծ հաճույքով կվերադառնամ հայրենիք, եթե ինձ ապահովեն բնակարանով եւ աշխատանքով:

- Չենք կարող չնկատել, որ տարիները սլանում են, բայց դրանք Ձեզ վրա իրենց դրոշմը չեն թողնում, ինչպե՞ս է հաջողվումZARA-TONIKJAN-013մնալ միշտ երիտասարդ, գեղեցիկ ու չկորցնել արտաքին փայլը:

- Շնորհակալ եմ հաճոյախոսության համար: Ես գիտեմ, որ գրեթե բոլոր երգչուհիները դիմել են կոսմետիկ վիրահատությունների կամ խնամքի միջոցների: Դեռ չեմ հասել դրան, իսկ թե ինչպես եմ երիտասարդ մնացել, ես ինքս Աստծուն եմ հարցնում:

- Համոզված եմ, որ հետեւում եք այսօրվա հայկական էստրադայի նոր ներկայացուցիչների աշխատանքներին: Ըստ Ձեզ, հայկական էստրադան անկո՞ւմ է ապրում, թե՞ վերելք:

- Իմ կարծիքով, այսօրվա էստրադան միապաղաղ է, իսկ միապաղաղը ո՛չ անկում ունի, ո՛չ վերելք:

- Ո՞ւմ երգերն եք այսօր առավել հավանում:

- Այսօր չեմ ունկնդրում հայկական էստրադան: Իմ կոլեգաները թող ներողամիտ լինեն իմ նկատմամբ, չեմ կարող ասել, թե որ մեկն է, որ մեկից առավել …

- Դուք ժամանակին համարվել եք ամենահամարձակ երգչուհիներից մեկը, այսօր չափանիշները փոխվել են եւ բեմում ամեն ինչ կարելի է տեսնել: Ի վերջո, ո՞րը պետք է լինի «չի կարելիի» սահմանը: -

Ես շատ անգամ եմ տեսել «չի կարելիի» երեւույթները, բայց հիմա չեմ կարող նշել, քանի որ չգիտեմ էլ, թե որը նշեմ: «Չի կարելին» մարդու համար է եւ բեմը նույնպես պահանջում է կուլտուրա: Եվ դրա հետ մեկտեղ «չի կարելիի» ազատությունն էլ պետք է չափ ունենա:

- Դուք նշել էիք, որ հավանաբար, 2013 թվականին կկայանա Ձեր հայաստանյան մենահամերգը, արդյո՞ք արդեն կա հստակ ծրագիր:

- Այո՛, Հայաստանում համերգ ունենալը իմ երկար տարիների երազանքն է: Եվ ոչ միայն համերգ, այլ՝ համերգներ, բայց դրա համար ինձ հովանավոր է պետք: Իսկ ծրագրում նախատեսում եմ ներկայանալ հին ու նոր երգերի միասնությամբ:

-Ի՞նչ կցանկանաք ասել Ձեր մենահամերգին անհամբեր սպասող երկրպագուների ստվար բանակին:

- Այն սերը, որչափ իրենք են ինձ հղում եւ սպասում, նույնը հազարապատիկ անգամ ես եմ զգում: Շատ կուզենայի այդ անկրկնելի աստվածային կապը հղել միմյանց համերգի ժամանակ:

- Եվ վերջում  կցանկայինք իմանալ Ձեր կարծիքն այն մասին, թե այսօր արդյո՞ք գնահատված են կանայք՝ հատկապես հայուհիները, եւ ի՞նչն է պակասում նրանց կատարյալ երջանիկ լինելու համար:

-  Ես կարծում եմ, որ հայուհիները միշտ էլ ամենուր գնահատված են: Կարծում եմ՝ ամեն մի հայուհու կատարյալ երջանիկ լինելու համար կատարյալ տղամարդիկ են պետք:

Զրույցը՝ ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆԻ Լուսանկարները՝ ԷԼՅԱ ՍԻՄՈՆՅԱՆԻ

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում