livemarks sitemap
Երկուշաբթի, Հոկտեմբերի 14, 2019

altԱշխարհահռչակ երգչուհի ՇԵՐԸ խոսել է բեմական գործընկերուհու՝ լեգենդար ՄԱԴՈՆՆԱՅԻ մասին: Reddit կայքին տված հարցազրույցում 67-ամյա ՇԵՐԸ ասել է. «Ես երբեք չեմ ատել Մադոննային: Ես պարզապես նրան անպատկառ եմ համարել:

Իրականում ես հարգում եմ նրան: Մադոննան, հավանաբար, այն արտիստուհիներից է, ում ես տաղանդավոր եմ համարում: Երբեք չեմ սիրել նրա ձայնագրություններն ու այն ամենը, ինչ նա անում է, բայց նա միշտ իր ալիքի գագաթին է: Նա առաջինն էր ինչ-որ միտումներում եւ հրաշալի հոլովակներ ուներ»,- հայտարարել է երգչուհին:

Անցյալ շաբաթ հարցազրույցներից մեկում Շերը կարծիք էր հայտնել գործընկերուհու մասին՝ նշելով, որ ՄԱԴՈՆՆԱՆ «ճանապարհ է հարթել» ներկայում հայտնի շատ արտիստների համար, այդ թվում՝ ԼԵԴԻ ԳԱԳԱՅԻ: «Գագան ամեն ինչ ստացավ, բայց երաժշտության մեջ այդ ամենը Մադոննան է արել»,- ասել էր նա:

ՆՈՒՆԵ ՉՈԲԱՆՅԱՆ


Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Վերջին մեկնաբանվածները

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում