livemarks sitemap
Երկուշաբթի, Հոկտեմբերի 14, 2019

alt«ՎԻԱ ԳՐԱ» խմբի նախկին անդամ ԱԼԲԻՆԱ ՋԱՆԱԲԱԵՎԱՆ պատմել է որդու մասին: ԿՈՆՍՏԱՆՏԻՆԸ 9 տարեկան է: 4 տարի առաջ հայտնի դարձավ, որ ԿՈՆՍՏԱՆՏԻՆԻ հայրը երգիչ ՎԱԼԵՐԻ ՄԵԼԱՁԵՆ է: Երկար ժամանակ խոսակցությունները չէին դադարում:

Այժմ, երբ լրագրողները այլևս չեն հետաքրքրվում այս հարցով, երգչուհին պատմել է որդու դաստիարակության մասին: «Նա կարող է ժամեր շարունակ զբաղվել կոնստրուկցիաներով, բայց միաժամանակ լավ է սովորում և լուրջ է վերաբերում ուսմանը»,-ասել է ԱԼԲԻՆԱՆ:

Նշենք, որ հայտնի երգիչ ՎԱԼԵՐԻ ՄԵԼԱՁԵՆ տարիներ առաջ ընտանիքից հեռացել է ԱԼԲԻՆԱՅԻ հետ սիրավեպի պատճառով: Զույգը տարիներ շարունակ թաքցնում էր հարաբերությունները, սակայն 2009-ին, երբ ՄԵԼԱՁԵՆ 18 տարվա ամուսնական կյանքից հետո բաժանվեց կնոջից, և միայն այդ ժամանակ հայտարարվեց հարաբերությունների ու այն մասին, որ նրանք երեխա ունեն: Հենց այդ ժամանակ ՄԵԼԱՁԵՆ ընդունեց երեխայի հայրությունը:

Ի դեպ, նշենք, որ ԱԼԲԻՆԱՆ օրերս հրապարակել է մի լուսանկար, որի տակ գրված է. «Սիրելի Կիրիլ Ս.»: Երգչուհին հեռացել է ՄԵԼԱՁԵԻՑ և այժմ ռեժիսոր ԿԻՐԻԼ ՍԵՐԵԲՐԵՆՆԻԿՈՎԻ հետ է:

ՆՈՒՆԵ ՉՈԲԱՆՅԱՆ

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Վերջին մեկնաբանվածները

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում