livemarks sitemap
Շաբաթ, Օգոստոսի 24, 2019

alt«Երեւանյան հեռանկարներ» 14-րդ միջազգային երաժշտական փառատոնի շրջանակներում սեպտեմբերի 29-ին Արամ Խաչատրյան լեփ-լեցուն համերգասրահում կայացավ աշխարհահռչակ ռուս բարիտոն ԴՄԻՏՐԻ ԽՎՈՐՈՍՏՈՎՍԿՈՒ համերգը` ԿՈՆՍՏԱՆՏԻՆ ՕՐԲԵԼՅԱՆԻ ղեկավարությամբ:

Այն, անշուշտ, դրական լիցքեր հաղորդեց հայ հանդիսականին: Յուրաքանչյուր կատարման վերջում դահլիճը թնդում էր ինքնաբուխ ծափերից, որպեսզի երգիչը նորից ու նորից խոնարհվեր ու օդային համբույրներ նետեր դահլիճ կամ ստանար հերթական ծաղկեփունջը. հանդիսականի շնորհակալությունն արտիստին:

Երկու մասերից բաղկացած համերգի ընթացքում երգչի ինքնատիպ ու անզուգական մատուցմամբ հնչեցին Վերդիի, Բելլինիի, Վագների, Գլինկայի, Ռախմանինովի, Ռուբինշտեյնի, Բիզեի, Դունաեւսկու, Պախմուտովայի, Բաբաջանյանի ծանոթ ստեղծագործությունները: Համերգին ներկա էր նաեւ ԿՈՆՍՏԱՆՏԻՆ ՕՐԲԵԼՅԱՆ-ավագը: Նրա նվագակցությամբ հնչեցվեց «Կեչիների աղմուկը» անչափ հուզիչ, սրտեր ալեկոծող ստեղծագործությունը: Իսկ երբ համերգն ավարտվեց հանդիսականը չեր ցանկանում բաժանվել սիրելի երգչի ներկայությունից... Կրկին ու կրկին ծափեր էին հնչում: Այս ամենից ոգեւորված երգիչը չմերժեց հայ հանդիսականի խնդրանքն ու մեկ ստեղծագործություն էլ գերագույն հաճույքով ծրագրից դուրս ակապելլա կատարեց:

Նշենք, որ Դ. Խվորոստովսկին առաջին անգամ էր ելույթ ունենում երեւանյան համերգասրահում`Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի ուղեկցությամբ: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ նա ասել էր, որ ութ տարի առաջ է վերջին անգամ եղել Երեւանում: Նրան դուր են եկել քաղաքը, մարդիկ, անգամ արեւոտ եղանակը...

Վ.ՄՈՒՐԱԴՅԱՆ

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում