altՕրերս Մոսկվա կինոթատրոնում Էկրան բարձրացավ կինոռեժիսոր ՋԻՎԱՆ ԱԵՏԻՍՅԱՆԻ «ԸՆԴՀԱՏՎԱԾ ՄԱՆԿՈՒԹՅՈՒՆ» ֆիլմը: Ռեժիսորն Արցախյան պատերազմի իրողությունից 129 օր առանձնացրել, խտացրել ու կարծես վերածել է «ԸՆԴՀԱՏՎԱՑ ՄԱՆԿՈՒԹՅՈՒՆ» վերնագրով կյանքից քաղված մի դրվագի: Նրա կարճամետրաժ խաղարկային ֆիլմն արդեն սերտված ու պատմված դաս է, որ դեռ սպասում է իր գնահատականին, թեպետ առաջին գնահատականը երկար չի սպասեցրել.

«ՈՍԿԵ ԾԻՐԱՆ» փառատոնի շրջանակներում ֆիլմն արժանացել է «ՀՐԱՆՏ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ» հիմնադրամի մրցանակին: Ֆիլմում պատմում է Մարաղայից գերեվարված հայ աղջնակի մասին, ում իր տանն է պահում ադրբեջանուհի Ֆաթիման, ով հույս ունի փոխանակել երեխային իր անհետ կորած որդու հետ: Այս ֆիլմը կարելի է համարել հաջողված, քանի որ կարողացավ մի քանի րոպեների ընթանցքում հուզել հանդիսատեսին:


ՆՈՒՆԵ ՉՈԲԱՆՅԱՆ