livemarks sitemap
Կիրակի, Օգոստոսի 25, 2019

altՀոկտեմբերի 5-ին ՎԱՅՈՑ ՁՈՐԻ մարզի ԱՐԵՆԻ գյուղում տեղի ունեցավ ամենամյա Գինու փառատոն: Փառատոնին մասնակցում էին Վայոց Ձորի և այլ մարզերի գինու արտադրողները, ինչպես նաև տնայնագործական տնտեսությունները, որոնք ներկայացնում էին իրենց արտադրանքը՝ գործարանային և տնական գինի, մաճառ, մեղր, մրգային պահածոներ, պանիր և այլն:

alt

Փառատոնի ծրագրում ներառված էր  գինի արտադրողների ցուցահանդես  վաճառք, հասարակական և պրոֆեսիոնալ համտես, գործնական հանդիպումներ, մրցույթներ ` "Հայաստանը ձեր աչքերով"  լավագույն գինու պիտակի մրցույթ", "Ոսկե տակառիկ" լավագույն գինու մրցույթ` լավագույն գինի արտադրողների միջև, "Գինի համտեսի մրցանակաբաշխություն"` տնական գինի պատրաստողների միջև , "Տոնի ամենալավ  հուշանվեր" և այլն:  Գինու տոնի գլխավոր նպատակն է` ներկայացնել հայկական գինեգործությունը, մշակույթն ու սովորույթները:

altՀյուրեր էին ժամանել տարբեր երկրներից, ինչպես նաև Հայաստանի մարզերից: Միջոցառման անբաժանելի մասն էր    ուխտագնացությունը` Արենի գյուղի ՍՈՒՐԲ ՄԱՐԻԱՄ ԱՍՏՎԱԾԱԾԻՆ  եկեղեցի, իսկ գյուղացիների դրական վերաբերմունքն  ու   ջերմ հյուրասիրությունը  կատարյալ դարձրեց  նրանց բարձր տրամադրությունը: Հյուրերը  հնարավորություն ունեին  նաև  ականատես լինելու  խորովածի և հայկական խոհանոցի այլ ուտեստների  պատրաստմանը և լավաշի թխման արարողությանը:

altalt

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում