livemarks sitemap
Կիրակի, Օգոստոսի 25, 2019

altԻռլանդացի երգչուհի ՇԻՆԵԴ Օ՛ՔՈՆՈՐՆ իր կայքում հրապարակել է բաց նամակ երգչուհի ՄԱՅԼԻ ՍԱՅՐՈՒՍԻՆ: Տեքստի սկզբում Օ՛ՔՕՆՈՐԸ տեղեկացնում է, որ չէր պատրաստվում դիմել գործընկերուհուն, սակայն ՍԱՅՐՈՒՍԸ վերջերս տված հարցազրույցում հայտարարել է, որ շատ հարցերում ուղղորդված է դեպի իռլանդուհի երգչուհին:

ՍԱՅՐՈՒՍԻ խոսքերով իր՝ «Wrecking Ball» տեսահոլովակը պետք է դառնար Օ՛ՔՈՆՈՐԻ հայտնի «Nothing Compares 2 U» տեսահոլովակի նոր տարբերակը: Օ՛ՔՈՆՈՐԸ գրել է ՍԱՅՐՈՒՍԻՆ, որ նրան տաղանդավոր երգչուհի է համարում, բայց չի ողջունում նրա ռազմավարությունը: Իռլանդուհու խոսքերով, երաժշտական ինդուստրիայի ներկայացուցիչներին չի հետաքրքրում ՍԱՅՐՈՒՍԻ ճակատագիրը, նրանք ուղղակի օգտագործում են աղջկան: Նա գրում է, որ երիտասարդ երգչուհին պետք է սովորի հարգել իրեն և դադարի շեշտը դնել սեփական ֆիզիկական գրավչության վրա: Օ՛ՔՈՆՈՐԸ հույս է հայտնել նաև, որ ՍԱՅՐՈՒՍԸ կլսի իրեն, քանի որ դիտարկում է իրեն որպես ընդօրինակման օրինակ:

ՆՈՒՆԵ ՉՈԲԱՆՅԱՆ

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում