livemarks sitemap
Երկուշաբթի, Օգոստոսի 26, 2019

altՄիացյալ Երիտասարդական Լիգայի հրապարակած ու համացանցում լայնորեն տարածված տեղեկատվությունը, որտեղ անուն առ անուն նշված է, թե շուրջ 30 հանրության կողմից ճանաչված ու սիրված դեմքերից, ով որ աղանդին է պատկանում, մեծ աղմուկ է բարձրացրել ու ճշտումների կարիք ունի: Այսօր երգչուհիներ Էմմին ու Սոֆի Մխեյանը, դերասան Սոս Ջանիբեկյանը եւ նրանց իրավաբանները ՍԻՄ «Ազդակ» մամուլի ակումբում հրավիրված ասուլիսի ժամանակ բացառեցին իրենց ներգրավվածությունը որեւէ աղանդում:

«ԻՆՉՈ՞Ւ ԵՆ ՆՐԱՆՔ ՄԵՐ ՀԱՇՎԻՆ ՈՒԶՈՒՄ ԴԱՌՆԱԼ ՀԱՅՏՆԻ»

Անդրադառնալով վերոնշյալ տեղեկատվության լայնորեն տարածմանը մամուլում, երգչուհի ԷՄՄԻՆ նշեց. « Վերջին ժամանակահատվածում բլոգերների  կողմից շատ են լինում այսպիսի սխալ վերաբերմունք արտիստների կամ ոչ արտիստների նկատմամբ: Ի վերջո, կարելի է հասկանալ, որ մենք այս անունը ձեռք ենք բերել մեր քրտնաջան աշխատանքով եւ ոչ թե նրանց` բլոգերների հաշին, ինչո՞ւ են նրանք մեր հաշվին ուզում դառնալ հայտնի բլոգեր»: Ինչ վերաբերում է որեւէ աղանդին հարելուն` երգչուհին հպարտորեն նշեց. «Ես հաճախում եմ Հայ Առաքելական եկեղեցի, ավելին` կնքվել եմ Էջմիածնի Սուրբ Գայանե եկեղեցում, որն իմ սիրելի եկեղեցին է: Հավատում եմ Սուրբ երրորդությանը ու կարդում Աստվածաշունչ: Մանկուց դաստիարակվել եմ հենց այսպես»:

«ԻՆՁ ԲԱՐԿԱՑՐԵԼ Է ԱՊԱՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ»

altԸստ դերասան ՍՈՍ ՋԱՆԻԲԵԿՅԱՆԻ, իրեն աղանդավոր անվանելը նույնն է, որ գրեին, թե սեւամորթ է. «Եթե այդ ապատեղեկատվությունը կարդամ, որ Սոս Ջանիբեկյանը սեւամորթ է, դա ինձ նույնքան կբարկացնի, որքան սա: Այնպես չէ, որ ես բացասական կամ դրական եմ վերաբերում աղանդներին, ուղղակի ինձ բարկացրել է ապատեղեկատվությունը»: Ապա վստահաբար հավելեց. «Ես ոչ մի աղանդի չեմ պատկանում, նույնիսկ խիզախորեն բոլոր հարցազրույցներումս խնդրել եմ, որ իրենք հրապարակային բարձրաձայնեն այն տեղեկատվությունը  կամ այն փաստերը, որոնք կան: Բայց նրանք ասացին, թե, ուղղակի, տեղեկացված են»: Խոսելով ընդհանրապես ապատեղեկատվության մասին` վերջինս նկատեց. «Եթե հանրային մարդ ես, ունես պատասխանատվութուն քեզ հետեւողների ու քո երկրպագուների հանդեպ: Իսկ ապատեղեկատվությունն առաջին հերթին մոլորեցնում են քո երկրպագուներին: Այսինքն` եթե մենք լինեինք ոչ հանրային մարդ, հնարավոր է ավելի թեթեւ նայեինք այս ամենին: Էլի անձնական բարկությունը լիներ, բայց հանրային չսարքեինք, այլ միանգամից դիմեինք ինչ-որ քայլերի մեր շահերը պաշտպանելու համար, ինչպես հիմա դիմել ենք  իրավաբանական կազմակերպությանը»:

«ԴԱ ԱՆԳԱՄ ՉԻ ԿԱՐԵԼԻ ՔՆՆԱՐԿԵԼ»

Իսկ երգչուհի ՍՈՖԻ ՄԽԵՅԱՆՆ, ում անվան շուրջ արդեն երկրորդ-երրոդ անգամ է պտտվում աղանդավոր լինելու մասին խոսակցությունները փաստեց. « Դուք լավ գիտեք, որ երբ ինչ-որ բան է տեղադրվում համացանցում, այն շղթայի պես յուրաքանչյուր բլոգ մի քանի ավել դիտում հավաքելու համար տարածում է` անգամ չճտելով տեղեկատվությունը` իրականությանը համապատասխանո՞ւմ է, թե՞` ոչ»: Այն, որ Ս.Մխեյանը աղանդվոր չէ, երգչուհին բարկացած ու հստակ եւս մեկ անգամ կրկնեց. «Ինչի՞ մասին է խոսքը, իհարկե, վստահ եմ, դա անգամ չի կարելի քննարկել , որովհետեւ բազմիցս դրա մասին բարձրաձայնվել եւ ասվել է: Ես Հայ Առաքելական եկեղեցու հետեւորդ եմ եւ վերջ: Այս ամենը շատ նեղացնում ու նյարդայնացնում է, որովհետեւ շատ անգամներ ասվում ու անցնում է, բայց հետո դուք ուշադրություն չեք դարձնում այն ալիքին, որը գալիս է մեզ վրա»:

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում