livemarks sitemap
Երեքշաբթի, Հոկտեմբերի 15, 2019

altԱմերիկացի դերասան ԲՐԵԴԼԻ ԿՈՒՊԵՐԸ հեռուստաշոուի պրոդյուսեր կդառնա, որը հիմնված կլինի 2011թ. թողարկված «Limitless» ֆիլմի վրա. սերիալը կունենա նույն անվանումը, հայտնում է Lenta.ru-ն՝ վկայակոչելով Deadline-ին։

Ֆիլմի հեռուստատեսային տարբերակի արտադրությամբ կզբաղվեն Relativity Television և Georgeville Television հեռուստաընկերությունները։ Georgeville Television-ի գործադիր տնօրեն ՄԱՐԿ ՌՈՈՒԶԵՆԸ հայտնել է, որ ֆիլմը սերիալում կունենա բնական և համոզիչ շարունակություն։ Նա նշել է նաև, որ սերիալի յուրաքանչյուր մասը կտևի մեկ ժամ։ Թե մեկ շրջանի ընթացքում քանի սերիա կլինի և երբ կկայանա շոուի պրեմիերան, չի հաղորդվում։

Ռեժիսոր ՆԻԼ ԲԵՐԳԵՐԻ «Limitless» ֆիլմում ԲՐԵԴԼԻ ԿՈՒՊԵՐԸ ոչ միայն կատարել է գլխավոր դերը, այլև հանդես է եկել որպես գործադիր պրոդյուսեր։ Կնկարահանվի արդյոք դերասանը հեռուստատարբերակում, հայտնի չէ։

ՆՈՒՆԵ ՉՈԲԱՆՅԱՆ

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Վերջին մեկնաբանվածները

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում