altԱյսօր՝ Հ.Թումանյանի անվան Տիկնիկային թատրոնում միջազգային թատերական փառատոնի շրջանակներում ցուցադրվեց դիմակների հավաքածո: Իրանից ժամանած դիմակների եւ դիմահարդարման խմբի ներկայացուցիչ ՍՈՄԱՅԵ ՖԱՐԱՀԱՆԻՆ հետ զրույցում ասաց, որ երեւանյան ցուցադրությանը իրենք ներկայացրել են մոտ տաս աշխատանք:

Իր իսկ խոսքով`դիմակները կարեւոր պարագա են թատրոնում, քանի որ նրանց օգնությամբ դերասանը հնարավորություն ունի մեկ ներկայացման ընթացքում մի քանի հերոսի կերպավորել: Ս. Ֆարահանին նաեւ ասաց, որ փառատոնին իրենց խումբը ներկայանում է հետաքրքիր նախագծով. փառատոնի ամեն ներկայացումից հետո նրանք պատրաստում են տվյալ ներկայացման դիմակները: Ի դեպ, փառատոնի շրջանակներում վարպետության դասընթաց կանցկացնի ուսանողների համար`բացահայտելով թատերական դիմակների պատրաստման գաղտնիքը: Նշենք, որ դիմակների եւ դիմահարդարման խումբը աշխատել է մի շարք տեղային եւ միջազգային թատերական նախագծերում: Երեւանում առաջին անգամ են ցուցադրվում Սոմայե Ֆարահանի եւ Աթեֆեհ Ջահարիի աշխատանքները:

Վ.ՄՈՒՐԱԴՅԱՆ