livemarks sitemap
Երկուշաբթի, Հոկտեմբերի 14, 2019

altՌեժիսոր Քվենտին Տարանտինոն հայտնել է 2013 թվականի իր սիրելի ֆիլմերի անունները:Ցուցակը հրապարակել է ռեժիսորի երկպագուների ակումբի կայքը`«The Quentin Tarantino Archives»: Ցուցակում ֆիլմերը դասավորված են այբբենական կարգով, թե հատկապես, որ ֆիլմն է ռեժիսորը շատ սիրում այդքան էլ պարզ չէ: Այդ ֆիմերից են Վուդի Ալենի «Ժասմին», Ալֆոնսո Կուարոնայի «Ձգողականություն» ֆիլմերը, ինչպես նաև «Աշխարհի վերջը 2013-հոլլիվուդյան հայտնություն»:

Ռեժիսորը նաև նշել է «Կեսգիշերյան երանություն» ժապավենը, որի հեղինակը`Ջիլլ Սոլոուեյը , որպես լավագույն ռեժիսոր «Sundance» փառատոնում ստացել է մրցանակ: Տարանտինոյի սիրելի ֆիլմերի ցուցակում է հայտնվել նաև արդեն կինո վարձույթներում հայտնված Գոր Վերբինսկիի «Միայնակ ռեյնջերը», որտեղ գլխավոր դերերում հանդես է գալիս Ջոննի Դեպպը:

Մյուս ֆիլմերը ըստ ցուցակի`«Մտերմանալ», «Kick-Ass 2»: Կայքի հեղինակի խոսքերով. «Սա բացառիկ նվեր է, այն դեպքում, երբ ղեկավարությունը չի աշխատում»:

Ամերիկյան պետական մարմինների աշխատանքը ներկայացվել է այն պատճառով, որ ներկայացուցիչների Պալատը հրաժարվել է ընդունել 2014 թվականի բյուջեն: Նշենք, որ «The Quentin Tarantino Archives» կայքում հայտնվել է նաև Տարանտինոյի 2010-2011 թվականների սիրելի ֆիլմերը, նաև հայտնի են այն ֆիլմերը, որոնք նկարահանվել են 1992 թվականից հետո և նախընտրելի են Տարանտինոյի կողմից:

ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Վերջին մեկնաբանվածները

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում