livemarks sitemap
Շաբաթ, Սեպտեմբերի 21, 2019

Անի Քոչար13.11.11-ին “BRAVO.am” կայքում Սիրանուշ Եղիազարյանի “Ո՞վ է խաղում աղջիկների անվան հետ” հոդվածի ներքո “Ես” ամսագրի գլխավոր խմբագիր Անի Քոչարը, փորձելով զրպարտել քսան տարուց ավելի տպագրվող թերթին, նշում է, որ “Իրավունք” թերթը ապատեղեկատվություն է տպագրել “Ռուսական սիլուետ” մրցույթի հայաստանյան կիսաեզրափակիչ փուլի մասին (կարդացե՛ք այստեղ և այստեղ): Սակայն “Իրավունք” թերթն էլ պատասխանի իրավունքով ներկայացնում է, որ արդեն հայտնի է բուն էությունը, եւ իրավունք ունենք մեր աչքով տեսածի մասին կարծիք արտահայտել, անկախ Անի Քոչարի կարծիքից: Եվ չենք կարող մեր աչքի տեսածը փոխարինել Անի Քոչարի քմահաճույքներով ու ցանկություններով: Ինչպես ասում են, ավելի լավ է աչքի տեսածին հավատալ, քան հազար անգամ լսածին: Ինչպես նշում է խմբագիրը, թե “Իրավունք”-ը հրաժարվել է հերքում տպագրելուց, բայց տեղեկացնենք, որ վերջինիս կողմից հերքման օրենքով սահմանված ձևով պահանջ չենք ստացել, այլ ընդամենը նյութի տպագրությունից հետո երկու ամիս անց խմբագրությունը ստացել է վրդովված ու բորբոքված հեռախոսազանգ Անի Քոչարի կողմից, որի ընթացքում նա մասնավորապես նշում էր, որ այդ թյուր կարծիքը մեզ մոտ ստեղծվել է կազմակերպիչների ոչ պրոֆեսիոնալ աշխատանքի արդյունքում:

Իսկ ինչ վերաբերում է Անի Քոչարի այն արտահայտությանը, թե “Իրավունք”-ը հեռու է մասնագիտական-գործընկերային էթիկայից, որքան կովը Մոցարտի երաժշտությունից, ապա ասենք, որ ուրախ ենք. նրա ինտելեկտի վերաբերյալ մեր պատկերացումները փոխվեցին, վերջինիս խորհուրդ ենք տալիս ուսումնասիրել նաեւ Բախի, Բեթհովենի, Շոպենի եւ այլ դասականների ստեղծագործություններ: Շատ դասական երաժշտություն լսելու դեպքում իր հոդվածների եւ բարեկրթության մակարդակը մի փոքր կբարձրանան,  եւ նա վեր կկանգնի կովերից, ձիերից, խոզերից եւ այլ կենդանիներից ու կկարողանա ճիշտ համեմատականներ անցկացնել նաեւ խոզի, ոչխարի, ձիու եւ այլ կենդանիների միջեւ:

Այնուամենայնիվ, իր հղիությունը ԶԼՄ-ներում անտեղի մեջբերող Անի Քոչարին տեղեկացնենք, ինչը, ի դեպ, ընդհանրապես կապ չունի մրցույթի թեմայի հետ, որ անտեսում ենք իր կողմից “Իրավունք”-ի հասցեին հնչեցրած զրպարտությունները եւ բարի ազատում մաղթում:

Հույս ունենք, որ “BRAVO.am” կայքը այսուհետ զերծ կմնա “Իրավունք” թերթի վերաբերյալ անպարկեշտ վերաբերմունք եւ արտահայտություններ հրապարակելուց, նման դեպքերում կփորձեն ճշտել տեղեկատվության իսկությունը` թույլ չտալով իրենց կայքում տարածել անմակարդակ եւ ստահոդ լրատվություն: Մեր կողմից պատրաստակամ ենք ցանկացած նման դեպքում աջակցություն ցուցաբերել մեր գործընկերներին:

“ԻՐԱՎՈՒՆՔ”

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Վերջին մեկնաբանվածները

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում