livemarks sitemap
Երկուշաբթի, Դեկտեմբերի 16, 2019

 

alt«Xinhua» չինական գորրծակալության փոխանցմամբ ՆԻԿՈԼԱՍ ՔԵՅՋԸ արժանացել է չինական «Huading Award» կինոմրցանակին «Աշխարհի լավագույն դերասան» անվանակարգում: Գործակալության փոխանցմամաբ դերասանն անձամբ ներկա է եղել մրցանակաբաշխությանը , որը անցկացվել է Մակաոյում (ինքնավար մարզ Չինաստանում):

Ինչպես նշում «The Huffington» թերթը ՔԵՅՋԸ այժմ գտնվում է Հոնկոնգում, որտեղ աշխատում է «Աքսորում» ֆիլմի վրա: Դերասանը բարձր գնահատելով տեղի կինոգործիչների պրոֆեսիոնալիզմը նաև նշել է, որ Չինաստանում իրեն շատ հարմարավետ է զգում:

Բացի նրանից մրցանակներ են շնորհվել ՆԻԿՈԼ ՔԻԴՄԱՆԻՆ` «Աշխարհի լավագույն դրասանուհի» և ՔՎԵՆՏԻՆ ՏԱՐԱՆՏԻՆՈՅԻՆ` «Աշխարհի լավագույն ռեժիսոր» անվանակարգերում: Իսկ լավագույն երգչուհու տիտղոսը շնորհվել է ԱՎՐԻԼ ԼԱՎԻՆԻՆ, կինոգործիչի մրցանակը` ՋԵՐԵՄԻ ԱՅՐՈՆՍԻՆ:

Կինոմրցանակաբաշխությանը հայտարարվել է նաև սերիալի լավագույն դերասանի և դերասանուհու անունները`ՄԵԹԹՅՈՒ ՓԵՐՐԻ և ՄԻՇԵԼ ԴՈԿԵՐ:

ՆԻԿՈԱՍԼ ՔԵՅՋԸ ծնվել է 1964 թվականին:Վերջին 30 տարիների ընթացքում նկարահանվել է ավելի քան 50 ֆիլմերում: Ամենամյա «Huading Award» մրցանակաբշխությունը հիմնադրվել է 2007 թվականին` պեկինյան Global Talents Media Group կազմակերպության կողմից: Մրցանակաբաշխությունում մի քանի անվանակարգերի հաղթողներին ընտրում է ժյուրին, իսկ որոշներին` հեռուստադիտողը: Սովորաբար պարգևատրման արարողակարգը յուրաքանչյուր տարի անցկացվում է Չինաստանի որևէ քաղաքում, սակայն կազմակերպիչները որոշել են ընդլայանել այդ սահմանները: 2014 թվականին մրցանակաբաշխությունը կանցկացնել Լոս-Անջելեսում:


ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Վերջին մեկնաբանվածները

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում