livemarks sitemap
Ուրբաթ, Օգոստոսի 23, 2019

 


altՀոկտեմբերի 10-ին միջազգային թատերական փառատոնի շրջանակում Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի բեմում կբեմադրվի լիտվացի հանրահայտ ռեժիսոր Օսկարաս Կորշունովասի ներկայացումը`ըստ Վ.Շեքսպիրի պիեսի: Այդ մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասացին Վիլնյուս քաղաքի դրամատիկական թատրոնի դերասաններ ԱԻՐԻԴԱ ԳԻՆՏԱՈՒՏԱՏԵՆ եւ ԴԱՐԻՈՒՍ ՄԵՇԿԱՈՒՍԿԱՍԸ:

Դերասանները նշեցին, որ իրենց ղեկավարը, ցավոք չի կարողացել գալ Հայաստան, քանի որ այս պահին օպերային ներկայացում է բեմադրում: Խոսելով կայանալիք ներկայացման մասին, նրանք խնդրեցին հանդիսականին երբեմն-երբեմն կտրվել լուսագրերը կարդալուց, քանի որ բեմում անսպասելի իրադարձություններ են զարգանում: Ի դեպ, փառատոնի նախագահ ԱՐԹՈՒՐ ՂՈՒԿԱՍՅԱՆՆ էլ փաստեց, որ լիտվացիները ռուսական թատրոնի բեմում մի հսկա են կառուցել (նկատի ունի բեմական դեկորները,-Վ.Մ.):

Օսկարաս Կորշունովասն իր ներկայացման մասին ասել է, որ կարող է մեկնաբանվել տարբեր ձեւերով. ամենից հաճախ այն բեմադրվել է որպես հեքիաթ չափահասների համար, կախարդական պատմություն եւ նույնիսկ որպես օպերային ներկայացում: դիտարկվում է որպես սոցիալական դրամա` հանուն իշխանության տարվող անվերջ ու անհեթեթ պայքարի: Սա դրամա է իշխանության եւ անհատի միջեւ:

Նշենք, որ Վիլնյուս քաղաքի դրամատիկական թատրոնը առաջին անգամ է այցելում Հայաստան: Լիտվացի հանրահայտ ռեժիսոր Օսկարաս Կորշունովասը ծնվել է 1969թ.՝ մարտի 6-ին: Սկսած 1990թ-ից Կորշունովասը բեմադրել է ավելի քան 20 ներկայացում Լիտվայում, աշխարհի տարբեր բեմահարթակներում: 2011թ-ին Լիտվայի մշակույթի նախարարությունն արժանացրել է նրան թատերական բարձրագույն պարգեւի՝ Մ. Գորկու պիեսը բեմադրելու համար: միջազգային թատերական փառատոնն այս տարի անցկացվում է հոկտեմբերի 1-12` ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ: Բոլոր ներկայացումների մուտքն ազատ է:


Վ.ՄՈՒՐԱԴՅԱՆ

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում