livemarks sitemap
Հինգշաբթի, Օգոստոսի 22, 2019

altՀոկտեմբերի 9-ին` Հ. Թումանյանի անվան Տիկնիկային թատրոնում, բեմադրվեց "Ռիչարդ Երրորդ" մոնոներկայացումը`ՄԱԿՈՏՈ ԻՆՈԵ ԻՆԴԻ մատուցմամբ:  "Իրավունքի" հետ զրույցում դերասանն ասաց, որ սա իր երկրորդ այցելությունն է Հայաստան: Նա գոհ է հայ հանդիսատեսի ջերմությունից:

Նշում է, որ նախորդ այցելության ժամանակ էլ դրական լիցքեր է քաղել: Խոսելով ներկայացման մասին, ճապոնացի միմոսը նշեց, որ իր մոնոներկայացման հիմքում Վ. Շեքսպիրի "Ռիչարդ Երրորդ" պիեսն է: "Այս մոնոներկայացումը մնջախաղի, բուտոյի, ճապոնական պարի, յոգայի եւ Հիպ Հոպ պարի խառնուրդ է",- բացատրում է դերասանը`հավելելով, որ հայ հանդիսատեսը հնարավորություն ունեցավ տեսնելու միանգամայն այլ Շեքսպիր. համր եւ սոլո Շեքսպիր: Մակոտո Ինոե Ինդը մասնակցել է բազմաթիվ միջազգային փառատոների եւ ստացել է մի շարք մրցանակներ, որոնց թվում են`2010թ. Պրահայի Ֆրինջի "Ներշնչանք" մրցանակը (Չեխիա), 2011թ. Մոնոդրամայի միջազգային Միմ փառատոնին` ոսկե մեդալը (Սերբիա) եւ այլն:


Վ.ՄՈՒՐԱԴՅԱՆ

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում