livemarks sitemap
Չորեքշաբթի, Օգոստոսի 21, 2019

 

alt

Հոկտեմբերի 10-ին երեւանյան ռեստորանային համալիրներից մեկում կայացավ դերասաններ ՅՈՒՐԻ ԻԳԻԹԽԱՆՅԱՆԻ եւ ԱՆՈՒՇ ՍԱՐԳՍՅԱՆԻ հարսանյաց հանդեսը` զուռնա-դհոլով, աստղային քավորով (դերասան Վարշամ Գեւորգյան) ու ազապբաշիյով (հեռուստահաղորդավար Հրաչ Մուրադյան):

Ի դեպ, փեսան, ազապբաշին եւ քավորը` համակուրսեցիներ են: Մեզ հետ զրույցում Յուրին պատմել էր. "Մեծ հարսանիք ենք պատրաստվում անել, քանի որ շատ բարեկամներ ու ընկերներ ունենք": "Իրավունքի" հարցին, թե Անուշի գործարար հայրը, ի՞նչ պարտավորություններ է դրել իր դստեր ամուսինը դառնալու համար, Յ. Իգիթխանյանը հետեւյալ կերպ էր արձագանքել. "Անուշի հայրը` Կարեն Սարգսյանը, Վլադիվոստոկ քաղաքի առաջատար դիզայներներից մեկն է: Մենք ընկերացանք եւ լավ հարաբերությունների մեջ ենք, ու նման խոսակցություններ մեր միջեւ չեն ծավալվել: Այն պարտավորությունների մասին, որ դուք ասում եք, ինքս եմ իմ առջեւ դրել: Ընտանիք ղեկավարելը մեծ պատասխանատվություն է: Իմ կարծիքով, պետք է շատ լուրջ մոտեցում ցուցաբերել":

Հավելենք, որ դերասան Յ. Իգիթխանյանն այլեւս չի աշխատում Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնում: Նա ազատվել է աշխատանքից` իր դիմումի համաձայն:

Նշենք, որ ռուսական թատրոնից հրավիրված են եղել, զույգի թերեւս ամենամտերիմ ընկեր-դերասանները:


Վ. ՄՈՒՐԱԴՅԱՆ

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում