livemarks sitemap
Ուրբաթ, Օգոստոսի 23, 2019

 

alt

Հոկտեմբերի 13-ին` Ալ.Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում կայացավ հանրահայտ լատվիացի երգահան ՌԱՅՄՈՆԴ ՊԱՈՒԼՍԻ` "47-տարի անց" խորագիրը կրող համերգը:

Վերջինս բեմահարթակից կատակեց, որ նվագախմբի երաժիշտների մեծամասնությունը ճերմակահեր են, բացառությամբ 3 բեք-վոկալիստուհիների, որոնք, ըստ Պաուլսի, իրենց ներկայությամբ "լուսավորում" են բեմը; Սակայն աղջիկներից բացի Պաուլսն իր հետ երկու երիտասարդ մենակատար էր նաեւ Երեւան բերել. լատվիացի երիտասարդ երգիչների, որոնք արդեն հասցրել են մասնակցել մի քանի երաժշտական մրցույթների ու նույնիսկ մրցանակներ բերել հայրենիք, ինչպես նաեւ սիրվել հանդիսականի կողմից:alt

Մոտ երկու ժամ տեւած համերգի ընթացքում հնչեցին շատերի կողմից սիրված ու ճանաչված երգեր. ժամանակին այդ երգերը անթերի են կատարել Լայմա Վայկուլեն, Ալլա Պուգաչովան եւ այլ հայտնի աստղեր…

Ի դեպ, հայ էստրադայի ներկայացուցիչներն էլ անմասն չմնացին երեկոյից: Նրանք եկել էին ողջունելու սիրված երգահանին: Ինգա եւ Անուշ Արշակյանները, Տիգրան Պետրոսյանը, Մհերը, Նառան կատարեցին հատվածներ նրա երգերից: Այս ամենն, անշուշտ, Պաուլսի սրտով էր:

"Իրավունքի" հետ զրույցում նա խոստովանեց. "Շոյված եմ, որ արժանացա նման ջերմ ընդունելության: Նման վերաբերմունքից հասկանում ես, որ ինչ-որ բան անցյալում արել ես, իսկ սա արածիդ գնահատականն է: Մարդիկ ջերմ ժպտում են ինձ, ինչը, բնականաբար, հաճելի է շատ: Ռիգայում ամեն ինչ այլ է. մարդիկ մոտենում են ինձ եւ խնդրում իրենց փողով օգնել":

 

 

Վ. ՄՈՒՐԱԴՅԱՆ

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում