livemarks sitemap
Երկուշաբթի, Հոկտեմբերի 14, 2019

 

alt

Ավարտվեց նկարիչ ԷԴՈՒԱՐԴ ՍԵԴՐԱԿՅԱՆԻ Նկարիչների միությունում ներկայացվող մոտ 90 աշխատանքներից բաղկացած 10-օրյա ցուցահանդեսը: Ցուցահանդեսը նկարչի անհատական ցուցադրությունների շարքում թվով 3-րդն էր, որը նվիրված էր արվեստագետի լուսահոգի մոր 90 ամյակին և ներկայացնում էր 70-ական թվականներից մինչ օրերս ծնված կտավներ:

"Շնորհակալ եմ բոլորին, ովքեր եկան իմ կտավների ձայնը լսելու. ես եղել եմ ազնիվ իմ նկարչության հետ, ինքս ինձ հետ և ազնվորեն ներկայանում եմ ձեզ",-ասում է Էդուարդ Պետրոսյանը:alt

Իսկ թե ինչ  արտահայտում ունի կտավներում ազնվություն կոչվածը "Զարուհին"փորձեց  ճշտել հենց նկարչից. "Ինչպես կարդում ես պատմվածքը, ընկալում, այն ազնիվ է` թե՞ շինած, այնպես էլ նկարչության մեջ է՝ "կարդալով" կտավը հասկանում ես քեզ խաբում են, թե՝ ոչ: Ազնիվ նկարչությունը հոգեվիճակ է, մտածելակերպ":

Հիշեցնենք նաև, որ Էդուարդ Սեդրակյանը բացի նկարչական խոսուն ուղղուց ունի նաև մանկավարժական բավականին երկար ճանապարհ. 1972-1995թթ. դասավանդել է Երևանի Խ. Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանում, 1996թվականինalt հիմնադրել  Գեղեցիկ արվեստների ազգային ակադեմիան, որի ռեկտորն է առ այսօր:

"Իմ մանկավարժական և ստեղծագործական գործունեությունը սկսվել են միասին, և մեկը մյուսին, բնավ, չեն խանգարում. ստեղծագործող մարդը միշտ կստեղծագործի, եթե ունի միտք, ասելիք, ցանկություն, մանկավարժություն էլ միայն օգնում է. երիտասարդությունից  սովորում ես, անընդհատ թարմ մնում և ստիպված ես լինում մտքով մնալ երիտասարդ, որ կարողանաս նրանց հետ շփվել",-վստահեցնում է ընկեր Սեդրակյանը՝ ինչպես նրան դիմում էին ուսանողները:

ԷԹԵՐԻ ՄԱՄՈՒԼՅԱՆ

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Վերջին մեկնաբանվածները

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում