livemarks sitemap
Հինգշաբթի, Դեկտեմբերի 12, 2019

 

alt«ԽՈՀԱՆՈՑ» կատակերգական սերիալի գլխավոր դերակատար՝ 28-ամյա ՄԱՐԿ ԲՈԳԱՏԻՐՅՈՎԸ իր երակներն է կտրել, հաղորդում է «Сегодня» պարբերականը:

ՄԱՐԿ ԲՈԳԱՏԻՐՅՈՎԻՆ տեղափոխել են բուժկենտրոն՝ ՄԻՆՍԿԱՅԱ փողոցի իր վարձու բնակարանից, երկու ուսագլուխների կտրվածքներով: Առաջին բուժօգնությունը ցուցաբերելուց հետո բժիշկները քննարկում են արտիստին մասնագիտացված հոգեբուժարան տեղափոխելու հարցը: Հստակ հայտնի չէ, թե ինչն է դրդել դերասանին այդ քայլին: Չէ՞ որ ե’ւ կարիերայում, ե’ւ անձնական կյանքում նա հաջողակ է. մեծ հաջողությամբ նկարահանվում է կինոյում, իսկ վերջերս սիրած աղջկա հետ է սկսել ապրել:

Նշենք, որ Մարկ Բոգատիրյովի մասին հանրությունը առաջին անգամ խոսել է 2006 թվականին նկարահանած «ԱՆԿՈՒՇՏՆԵՐԸ» կրիմինալ կատակերգությունից հետո: Սակայն, նա հայտնի է դարձել «ԽՈՀԱՆՈՑԸ» կատակերգական սերիալում դերի շնորհիվ: Այնտեղ նա մարմնավորել է գլխավոր հերոսներից մեկի՝ խոհարար ՄԱՔՍԻՄ ԼԱՎՐՈՎԻ կերպարը:

ՆՈՒՆԵ ՉՈԲԱՆՅԱՆ

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Վերջին մեկնաբանվածները

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում