livemarks sitemap
Երեքշաբթի, Օգոստոսի 20, 2019

 

alt

Հոկտեմբերի 12-ին ամփոփվեց "ՀԱՅ ՖԵՍՏ-2013" միջազգայի թատերական փառատոնը: Պատանի հանդիսատեսի թատրոնում ցուցադրվեց "Պլաստմասե այգիները" ներկայացումը` Կանտիերի Տեատրալի Կորեա (Իտալիա) թատրոնի մատուցմամբ:

"Պլաստմասե այգիները" թատրոնի երկարատեւ գործերից է: Այն ծնվել է 1996 թ-ին եւ ավելի քան տասնհինգ տարի է շարունակում է գրավել հանդիսատեսին` երեք տարեկան երեխաներից սկսած մինչեւ մեծահասակներ: Այս ներկայացումը կարող է համապատասխանել ցանկացած տեսակի իրավիճակի: Սա մի կախարդական եւ տեսողական ներկայացում է, որ ցույց է տալիս, որ հնարավոր է ժամանակակից արվեստի հումքը վերածել նախնադարյան տարրի, որի միջոցով էլ ազատություն տալ երեւակայության: Երեք դերասաններ խաղում են համեստ եւ հասարակ իրերով` կախարդական կերպով դրանք դարձնելով պոետիկ ու հիշողություններ արթնացնող պատկերներ: Ի՞նչ է տեղի ունենում այդուհանդերձ: Ամբողջ պիեսը անցնում է հետեւյալ պատկերը բացահայտելու հանդիսատեսի մեծ հետաքրքրությամբ եւ ավարտվում է նրանով, որ վերջինս հրաշքով ու զարմանքով հայտնվում է այլ աշխարհներում, այլ վայրերում, այլ "այգիներ"-ում:

Նույն օրը հյուրանոցային համալիրներից մեկում փառատոնի նախագահ ԱՐԹՈՒՐ ՂՈՒԿԱՍՅԱՆԸ հավաստագրեր հանձնեց մասնակիցներին: "ՀԱՅ ՖԵՍՏ" միջազգային թատերական փառատոնն այս տարի կայացավ հոկտեմբերի 1-12-ը: 11-րդ "ՀԱՅ ՖԵՍՏ"-ը հանդիսատեսին ներկայացավ նոր տարբերանշանով՝ "Բարձրագույն քիմիա":

Փառատոնին հանդես եկան 18 երկրից 25 թատերախումբ` Մեծ Բրիտանիայից, Արգենտինայից, Իտալիայից, Լատվիայից, Լիտվայից, Ռուսաստանից, Հայաստանից եւ այլն:

Վ.ՄՈՒՐԱԴՅԱՆ

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում