livemarks sitemap
Երկուշաբթի, Հոկտեմբերի 21, 2019

altՎերջերս Միացյալ երիտասարդական լիգայի սկանդալային հոդվածը, թե ովքեր են ընդգրկված այս կամ այն աղանդավորական կազմակերպություններում, իսկական խուճապ առաջացրեց հայկական շոու-բիզնեսում: Շոու-բիզնեսի որոշ ներկայացուցիչներ շտապեցին կնքվել Հայ առաքելական եկեղեցում, իսկ ոմանք էլ` կնքել իրենց երեխաներին:

Իսկ այդ կազմակերպություններում չընդգրկվածներն ու նույնիսկ ընդգրկվածներից ոմանք շտապեցին այս ու այն կողմ հայտարարել ու հերքել, որ որեւէ կապ չունեն այդ աղանդավորական կազմակերպությունների հետ, ինչպես ասում են` թացը չորից ջոկել մասամբ չստացվեց: Այդ ընթացքում զարմանալիորեն լռեցին ցուցակում ընգրկված անուններից շատերը, օրինակ, երգիչ Անդրեն, ում անունն ամենից շատ է շրջանառվում եւ վերջին շրջանում նույնիսկ լուսանկարներ ու տեսանյութեր են համացանցում հայտնվում, որտեղ նա մասնակից է «Կյանքի խոսք» աղանդավորական կազմակերպության հավաքներին ու նույնիսկ երգում է ներկաների համար:

Ոչ մի ձայն «դուրս չեկավ» երգչուհի Արմինկայից, ում անունը եւս անընդհատ կապվում է տարբեր աղանդների հետ, փոխարենը օրեր անց ԶԼՄ-ներում տարածվեց, թե երգչուհին այդ օրերին Սուրբ Հովհաննես եկեղեցում կնքել է իր որդուն` Ալեքսին: Հետաքրքիր է, սա երգչուհու կողմից արագ կողմնորոշված շոո՞ւ էր, թե՞ իրականություն:

Չարձագանքեցին նաեւ Էլբակյանները, որոնց աղանդավորական կազմակերպությունում լինելը նորություն չէր:

Հատկանշական է, որ այդ օրերին գրեթե բոլոր լրատվական կայքերը, մամուլն ու հեռուստաընկերություններն անդրադառնում էին այդ թեմային ու իրենց կողմից հետաքննական հոդվածներ, հաղորդումներ ու ռեպորտաժներ պատրաստում, իսկ «Շանթ» հեռուստաընկերությունը լռում էր այդ մասին: Այսինքն` «Շանթ»-ին ընդհանրապես չի հետաքրքրում այդ թեման, քանի որ վերջինս փոխարենը մի բան էլ «ապաստան» է տալիս տարբեր աղանդներում ընդգրկված հայտնի անձնավորություններին, մի մասին իր հումորային ծրագրերում, մյուսներին` հեռուստասերիալներում ու տարբեր հաղորդումներում:

Դրա համար պատահական չէր վիտամինցիներ Գարիկ Պապոյանի, Չարենցի, Վաչե Թովմասյանի խորհրդավոր լռությունը: Հատկապես «Շանթի» տարբեր պարային նախագծերում պարուսույց հանդիսացող Քրիստինե Հովակիմյանը, ում «Կյանքի խոսք» աղանդավորական կազմակերպությունում ընդգրկված լինելը գոնե «Իրավունքը» բազմիցս հնարավորություն ունեցել է ներկայացնելու իր ընթերցողին:

Ի դեպ, Անդրեն եւս անմասն չի մնացել «Շանթի» տարբեր նախագծերից, որտեղ եւս հանդես է գալիս որպես ժյուրիի անդամ:

Ինչեւէ, այնուամենայնիվ, որքան էլ ոմանց համար տհաճ լինի շոու-բիզնեսյան եղծ աղանդոցը, այն մասամբ բացահայտված է, եւ այդ մասին բարձրաձայնում է ոչ թե ՄԵԼ-ը կամ մեկ ուրիշ կառույց, այլ հենց իրենք` հայտնի աղանդավորներն են բղավում այդ մասին իրենց վարքով:

Կույտը մշակեց ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆԸ

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Վերջին մեկնաբանվածները

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում