livemarks sitemap
Շաբաթ, Հոկտեմբերի 19, 2019

altՀոլիվուդյան դերասան ԷՇՏՈՆ ԿԱՏՉԵՐԸ գլխավորում է ԱՄՆ հեռուստաընկերության ամենաբարձր վարձատրվող դերասանների ցանկը: Այսպիսին է «ՖՈՐԲԵՍ» ամսագրի տվյալները, որը հրապարակվել է հոկտեմբերի 15-ին:

Ըստ ամսագրի տվյալների 2012 թվականի հունիսից մինչև 2013 թվականի հունիսը դերասանը աշխատել է մոտավորապես 24 մլն դոլար: Նա այս հորիզոնականը արդեն զբաղեցնում է երկրորդ տարին, հանդես գալով «Մարդու երկրորդ կեսը» հեռուստատեսային սերիալում, որն արդեն 11 սեզոն եթեր է հեռարձակվում CBS հեռուստաալիքով:

Հեռուստատեսային ամենբարձր վարձատրվող դերասանների ցուցակի երկրորդ հորիզոնականը զբաղեցրել է ԿԱՏՉԵՐԻ գործընկերը`48-ամյա ՋՈՆ ԿՐԱՅԵՐԸ, ով հանդես է գալիս նույն սերիալում, վերջինս մեկ տարում աշխատել է 21 դոլար:

Ամսագրը երրորդ հորիզոնականը հատկացրել է «Բոլորը սիրում են Ռեյմոնդին» սերիալի գլխավոր դերակատարին ՌԵՅ ՌՈՅՄԱՆՈՅԻՆ: Նրա եկամուտը մեկ տարվա ընթացքում հասել է 16 մլն դոլարի, ինչպես փաստում է պարբերականը: Չնայած, որ սերիալը փակվել է 2005 թվականին, այնուամենայնիվ մինչև այսօր դերասանը շարունակում է ստանալ եկամուտներ` հեռուստատեսությամբ պարբերաբա,ր կատարելով ֆիլմից որոշակի դրվագներ:

Մյուս հորիզոնականները զբաղեցրել են հետևյալ դերասանները` ՆԻԼ ՊԱՏՐԻԿ ՀԱՐՐԻՍ - 15 մլն դոլար, ՄԱՐԿ ՀԱՐՄՈՆ-15 մլն դոլար, ՊԱՏՐԻԿ ԴԵՄՊՍԻ-13 մլն դոլար, ԹԻՄ ԱԼԼԵՆ-11 մլն դոլար, ԱՆԳՈՒՍ ՋՈՆՍ-11 մլն դոլար, ՄԱՅՔԼ ՀՈԼԼ-10 մլն դոլար, ՉԱՐԼԻ ՇԻՆ-10 մլն դոլար:

ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Վերջին մեկնաբանվածները

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում