livemarks sitemap
Կիրակի, Օգոստոսի 25, 2019

 


alt

Հոկտեմբերի 18-ին Գեղագիտության ազգային կենտրոնում բացվեց նկարիչ ԳԱԲՐԻԵԼ ՄԱՆՈՒԿՅԱՆԻ` Գափոյի, անհատական ցուցահանդեսը: Ներկայացվող նկարները հեղինակի վերջին մեկ տարվա աշխատանքներն էին: Ուշագրավ էր նկարչի գունային զգացողությունը, որն էլ` նկարներին սնուցում էր զարմանալի կենդանությամբ:

Սա Գափոյի վերջին 15 տարվա ընթաքում առաջին ցուցադրությունն է Հայաստնում: Նկարչի ցուցհանդեսները հիմնականում եղել են արտասահամանում, ինչն էլ նպաստել է նրան, որ Գաբրիել Մանուկյանին հայրենիքում այդքան էլ լավ չեն ճանաչում: alt

«Զարուհու» հետ զրույցում Գափոն նշեց.«Հայրենիքում առաջին ցուցահնդեսս է, այն յուրահատուկ է նույնիսկ իր ացելուներով»: Մեր այն հարցին, թե նկարներ Հայաստանո՞ւմ են շատ վճառվում, թե՞ արտերկրում, նկարիչը բավական լռեց, այնհետև` կարծես ինչ-որ բան վերհիշելով, փաստեց, որ արտասահմանում ավելի շատ են վաճառվում:

alt

«Զարուհու» ուշադրության կենտրոնում էր նաև կնոջ կերպարի գերակշռող առկայությունը հեղինակի գործերում. «Կինն ամենուր է, չի կարող սայթաքել

altստեղծագործողի  ուշադրությունից,  այդ թվում և իմ… Ի վերջո, իրական հերոսները` գեներալները, կանայք են, նրանք ամեն ինչ են և անշուշտ այդ ամեն ինչն է, որ պետք է երևա»,- թեթև հումորով ու անկեղծորեն, այսպես պատասխանեց մեզ արվեստագետը:

Գ. Մանուկյանը եւս բոլոր նկարիչների նման չէր սիրում երկար խոսել, սակայն ինչ արժեր խոսքը, եթե ամբողջ սրահում նրա աշխատանքներն էին և մարդու մասին ավելին ասում է իր գործը, քան խոսքեը: Իհարկե, հեղինակի համար ցանկալի կլինի, որ Հայաստանում ցուցահանդեսներ կազմակերպվեն և իր հայրենակիցներին ներկայացնի արվեստը:

Ինչևէ, որոշակի ուշացումով, բայց կարծում ենք լավ սկիզբ էր, հուսանք կլինի շարունակական:


ՋՈՒԼԻԵՏԱ ՏՈՆԱԿԱՆՅԱՆ

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում