livemarks sitemap
Շաբաթ, Հոկտեմբերի 19, 2019

altՇուտով «Երեւան» հեռուստաընկերության եթերում կլինի «U Can»  («Դու կարող ես») մոդելային հաղորդումը: Նախագիծն իրականացվել է «U Can» մոդելային ստուդիայի հետ համատեղ, որին կմասնակցեն ժյուրիի կողմից ընտրված 14 մասնակից, ովքեր մասնագետների շնորհիվ կդառնան պրոֆեսիոնալ մոդելներ: Ի դեպ, հաղորդումը կվարի մոդել ՀԱՅԿ ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆԸ , ով արդեն իսկ մոդելային մրցույթ-նախագծի նախընտրական փուլին լավագույնս ներկայացավ այս անգամ ոչ թե դեֆիլեով, այլ հաղորդավարական հմտություններով:

 

  Թե ինչպե՞ս ստացվեց Հ.Շահնազարյանի անցումը մոդելինգից հաղորդավարության, պարզեցինք հենց նրանից.

- Նախ ասեմ, որ ինձ տեսնելով որպես մոդել` առաջարկեցին վարել հաղորդումը: Շատ զգացված էի առաջարկի համար, որովհետեւ չէի սպասում, թե որպես հաղորդավար ելույթ կունենամ, բայց հույս ունեմ, որ լավ կլինի: Ճիշտն ասած, այդքան էլ հարթ անցում չէր, բայց մի քիչ ջանք կատարելով` կարծես թե, ստացվում է:

- Այս նախագծի ավարտով կավարտվի նաեւ Ձեր հաղորդավարական կարյերա՞ն, թե՞ մոդելինգն իր տեղը կզիջի նոր կարյերային:

- Մտածել եմ այդ ուղղությամբ եւ, իհարկե, շատ կցանկանամ շարունակել եւ նաեւ այն համատեղել մոդելինգի հետ:

alt- Հայկ, լինելով «U Can» մոդելային ստուդիայի շրջանավարտ, ժամանակին մասնակիցների տեղում Դուք եք հայտնվել, երբ նոր-նոր ոտք էիք դնում մոդելինգի ասպարեզ: Այժմ, քանի որ շփվում եք մասնակիցների հետ, ըստ Ձեզ, նրա՞նք էլ նույն ապրումներն ունեն, թե՞ ինչ-որ բան փոխվել է:

- Անկեղծ ասած, այժմյան նոր մոդելներն ավելի ազատ են: Երբ ես էի առաջին քայլերն անում դեպի մոդելինգի ասպարեզ, հիշում եմ, թե որքան լարված էի`չէի կարողանում տեղս գտնել, վստահ չէի, որ կընտրվեի: Բայց նոր երիտասարդությունը շատ ակտիվ է եւ ավելի մեծ շանսեր ունի:

-Որպես կայացած մոդել` ի՞նչ խորհուրդ կտաք նախագծի մասնակիցներին:

- Նախեւառաջ վստահ լինել սեփական ուժերի վրա եւ լինել անկաշկանդ:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Վերջին մեկնաբանվածները

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում