livemarks sitemap
Երեքշաբթի, Հոկտեմբերի 15, 2019

altՃապոնիայի մայրաքաղաքում բացվել է 26-րդ միջազգային կինոփառատոնը: Այս տարի գլխավոր մրցանակին հավակնում են 15 ֆիլմ, որոնցից 6-ը առաջին անգամ են մեծ էկրան բարձրանում: Կինոփառատոնի ընթացքում այլ մրցանակներ ևս կլինեն, քանի որ փառատոնը կտևի մինչև հոկտեմբերի 25-ը, որի ընթացքում էլ կցուցադրվեն մոտավորապես 140 ֆիլմ:

Կինոփառատոնի բացմանը Տոկիո են այցելել առաջին կարգի աստղեր, որոնցից մեկը դերասան ԹՈՄ ՀԵՆԿՍԼԻՆ է ,նրա «Կապիտան Ֆիլլիպս» ֆիլմի ցուցադրությամբ էլ տեղի է ունեցել փառատոնի հանդիսավոր բացումը: Տոկիո է ժամանել նաև դերասան ՌՈԲԵՐՏ ԴԵ ՆԻՐՈՆ, ով ներկայացրել է ֆրանսիացի ռեժիսոր ԼՅՈՒԿ ԲԵՍՍՈՆԻ «Մալավիտա» ֆիլմը: Դերասանը այստեղ հանդես է գալիս որպես նախկին հանցավոր խմբի պարագլուխ, որին իր ընտանիքի հետ միասին հետապնդում են ոստիկանները:

Այս տարի Տոկիոյի կինոփառատնում փոխվել է տնօրենը, նոր տնօրեն է դարձել ՅԱՍՈՒՍԻ ՍԻԻՆԱՆԸ: Նա խոստացել է, որ կինոփառատոնը կդարձնի ավելի բաց հասարակության համար: Մամլո ասուլիսի ժամանակ նա նաև նշել էր, որ կինոփառատոնի ընթացքում կցուցադրվեն ճապոնական ֆիլմեր, որոնցից երկուսը հավակնում են գլխավոր մրցանակի:

Փառատոնի բացման համար ստեղծվել է հատուկ տարբերանշան, որն իրենից ներկայացնում է սիրտ-տեսախցիկ: Այս տարբերանշանը խորհրդանշում է ճապոնացիների հյուրասիրությունը և աշխարհի ֆիլմերի միասնությունը մեկ հարկի տակ: Կինոփառատոնը ունի նաև կարգախոս`«Կինոփառատոն, որտեղ ֆիլմերը միայն առաջինն են»:

Նշենք, որ փառատոնի ամբողջ ընթացքը կհերարձակվի ուղիղ եթերով:

ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Վերջին մեկնաբանվածները

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում