livemarks sitemap
Կիրակի, Հոկտեմբերի 20, 2019

altՎերջերս Ավստրիայում կայացած «UNICA» միջազգային կինոփառատոնում երիտասարդ ռեժիսոր ԱՐԵՆ ՎԱԹՅԱՆԻ «Կավե մարդը» կարճամետրաժ ֆիլմը Լավագույն պրոֆեսիոնալ ֆիլմ անվանակարգում արժանացել է ոսկե մեդալի: Ինչպես տեղեկացնում են Հայաստանի ազգային կինոկենտրոնից ֆիլմը երիտասարդ ռեժիսորի առաջին կինոնկարն է ու առաջին հաղթանակը եւ որ Ֆիլմը նկարվել է Ազգային կինոկենտրոնի աջակցությամբ:

Բացի այս ֆիլմից,  Համահայկական Ոչ կոմերցիոն կինոյի կենտրոնը Արտաշես Հովհաննիսյանի ղեկավարությամբ ներկայացրել է եւս մի քանի այլ հայկական ֆիլմեր  ավստրիական UNICA 75 համաշխարհային կինոփառատոնում: Արդյունքում՝ հայկական կինոյի շռնդալի հաջողություն  է արձանագրվել. Ոսկե մեդալի է արժանացել Արեն Վաթյանի «Կավե մարդը» ֆիլմը, բրոնզե մեդալը շնորհվել է  Ալիկ Սարգսյանի «Ավլոս» ֆիլմին, 3 պատվո դիպլոմ Լուսկա Խալափյանի «Իլ Սետտիմո», Լեւոն Պետրոսյանի  «Միեւնույն է կուտեն» եւ Մարտին Ուլիխանյանի «Դուռ» ֆիլմերին: Թիմային հաշվարկով Հայաստանը զբաղեցրել է  3-րդ պատվավոր տեղը` 32 երկրների մեջ, «UNICA»-ի  հոբելյանական 75-րդ կինոփառատոնում:

«Ոչ կոմերցիոն ֆիլմերի կենտրոնն» արդեն երեք տարի մասնակցում է միջազգային  «UNICA » կինոփառատոնին, եւ մշտապես վերադանում մրցանակներով:

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Վերջին մեկնաբանվածները

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում