livemarks sitemap
Չորեքշաբթի, Հոկտեմբերի 23, 2019

 

 

alt


Խոր վշտով հայտնում ենք, որ այսօր Ժամը 05:00-ի սահմաններում տեղի ունեցած ողբերգական ավտովթարի հետեւանքով մահացել է Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի դերասան ԵՐՎԱՆԴ ԵՆԳԻԲԱՐՅԱՆԸ: Վթարի հետևանքով ավտոմեքենայի ուղևորուհի՝ ՌԴ քաղաքացի, 34-ամյա Մարիամ Սարգսյանը, մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն:

Հիշեցնենք, որ երեկ` հոկտեմբերի 21-ին ԵՐՎԱՆԴ ԵՆԳԻԲԱՐՅԱՆԸ նշեց իր 30-ամյակը:

Երվանդ Ենգիբարյանն 2004 թվականից աշխատել է Երեւանի Ստանիսլավսկու անվան պետական ռուսական դրամատիկական թատրոնում: Խաղացել է “Խելքից պատուհաս”, «Ռեւիզորը»,«Շահանե, դու իմ…», «Մորգանի խնամի» եւ այլ ներկայացումներում, կատարել է բեմադրություններ: Նկարահանվել է «Խեղճ Նաստյան», «Միշտ ասա միշտ», «Ջոկեր», «Տասնմեկ»,«Լքյալները», «Հրեշտակների դպրոց» սերիալներում, «Խաչագողի հիշատակարան», «Երեք ընկեր», «Քայլ ձիով» ֆիլմերում: Այս տարի արժանացել է ՀԹԳՄ «Արտավազդ» մրցանակի` որպես լավագույն դերասան:

«Զարուհին» իր խորին ցավակցություն է հայտնում Երվանդ Ենգիբարյանի հարազատներին եւ ընկերներին:

 

ՆՈՒՆԵ ՉՈԲԱՆՅԱՆ

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Վերջին մեկնաբանվածները

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում