livemarks sitemap
Երկուշաբթի, Օգոստոսի 26, 2019

altՕրերս բուռն քննարկման առիթ է դարձել Գյումրիի ՙԳալա՚ հեռուստաընկերության եթերով հեռարձակված` Գյումրու Վ. Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնի գեղարվեստական ղեկավար, ՀՀ ժողովրդական արտիստ Նիկոլայ Ծատուրյանի հարցազրույցը:

Ըստ այդ խոսակցությունների ու հրապարակումների` այն զայրացրել է կաթողիկոս Գարեգին Բ-ին, քանի որ Ծատուրյանը սուր քննադատության է ենթարկել իշխանություններին եւ մասնավորաբար, կաթողիկոսին` նրան համարելով սատանա: Նույն աղբյուրի համաձայն` ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը հրամայել է, որ Ն. Ծատուրյանը հրաժարականի դիմում գրի եւ ազատվի պաշտոնից, այլապես ավելի վատ կլինի: Իսկ հետո Հ. Պողոսյանը հրաժարվել է ընդունել Ն. Ծատուրյանին, այն դեպքում, երբ Հ. Պողոսյանի կողմից է հրավիրված եղել Ծատուրյանը:

Իսկ թե իսկապես մշակույթի նախարարը ցանկություն չի ունեցել ընդունել ՀՀ ժողովրդական արտիստին, եւ ինչո±ւ նախարարության մամլո ծառայությունից ՙԻրավունքը՚ ստացավ հետեւյալ պատասխանը. ՙԱյո, նախարարը հրաժարվել է ընդունել Ծատուրյանին՚: Պարզվում է, մինչ ՙԳալա՚ հեռուստաընկերությանը հարցազրույց տալը, Ն. Ծատուրյանը ցանկություն է հայտնել հանդիպել նախարարի հետ. ՙՆ. Ծատուրյանը հանդիպում է խնդրել նախարարից, բնականաբար տիկին Պողոսյանն էլ նշանակել էր օր եւ ժամ հանդիպման համար: Մինչ հանդիպումը, ՙԳալային՚ տված հարցազրույցից հետո, երբ սկսեցին տարաբնույթ մեկնաբանություններ, չգիտեմ, թե ում կողմից եւ ով է այդ մեկանաբանությունների հասցեատերը, բայց հենց այդ տարաբնույթ մեկնաբանությունների պատճառով նախարարը հրաժարվել է այդ պահին ընդունել Ն. Ծատուրյանին: Բայց այն, որ հանդիպումը նախապես էր նշանակված եղել, միանշանակ է եւ որեւէ կապ չուներ այդ օրերի տեղի ունեցող իրադարձության հետ՚:

Իսկ, թե ինչու է մշակույթի նախարարը պատրաստվում հեռացնել Ն. Ծատուրյանին աշխատանքից, մամլո բաժնից հերքեցին այն` նշելով. ՙԱյդ ամենը հերյուրանք է, չի համապատասխանում իրականությանը: Անհիմն են այդ խոսակցությունները, նախարարը չի կարող ո°չ ազատել, ո°չ էլ նշանակել գեղարվեստական ղեկավարին, քանի որ թատրոնի տնօրենի իրավասությունն է դա՚:

Նախարարության մամլո ծառայությունից վստահեցրին, որ Ն. Ծատուրյանը շարունակելու է աշխատել որպես թատրոնի գեղարվեստական ղեկավար եւ նախարարությունում Ծատուրյանին աշխատանքից ազատելու հարցը ո°չ քննարկվել է, եւ ո°չ էլ կքննարկվի:

Ի դեպ, ոչ վաղ անցյալում  Ն. Ծատուրյանը ինքն էր ցանկանում ազատվել զբաղեցրած պաշտոնից, սակայն նրա դիմումը Հ. Պողոսյանն այդպես էլ չմակագրեց:

Կույտը մշակեց
ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆԸ

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում