livemarks sitemap
Կիրակի, Հոկտեմբերի 20, 2019

hov2«Զարուհին» այս անգամ իր «Exclusive» խորագրում ներկայացնում է կիպրահայ հայտնի երգիչ ՀՈՎԻԳ ԴԵՄԻՐՃՅԱՆԻՆ:

- Կպատմե՞ք մի փոքր Ձեր կարիերայի մասին:

- Որքան ինձ հիշում եմ` երգում եմ: Ես 12 տարեկանում երաժշտական կրթություն ստացա Կիպրոսի Կոնսերվատորիայում: Իմ ուսուցիչը հայ էր: Կրթությունս շարունակեցի մինչեւ 19 տարեկան: Հետո որոշեցի մասնակցել հունական «X ֆակտոր» մրցույթին: Նրանք ինձ ընտրեցին, եւ ես ավելի ընդլայնեցի իմ կարիերան Կիպրոսում եւ Հունաստանում: Դրանից առաջ էլ ես ելույթներ էի ունենում Կիպրոսում: Կարծես թե, այսքանն իմ կարիերայի մասին:

- Ի՞նչ կպատմեք Ձեր ընտանիքի մասին:

- Ծնողներս` երկուսն էլ հայ են: Չնայած այն հանգամանքին, որ ծնվել եմ Կիպրոսում, ես հայ եմ: Հաճախել եմ հայկական դպրոցներ: Մեր դասերն անց են կացվում հայերենով: Իմ բոլոր ընկերները հայ են: Կարծում եմ` հարյուր տոկոսով հայ եմ:

- Երգիչներից ո՞ւմ եք սիրում:

- Ինձ դուր են գալիս ջազ, փոփ ոճի երգիչներ: Օրինակ` Ռոբի Ուիյլամսը, ես նրան իմ կուռքն եմ համարում, Սթիվի Ուանդերը, ով ինձ համար երաժշտության ամենամեծ դպրոցն է, ես սիրում եմ նրա ոճը, սիրում եմ, թե ինչպես է երգում, սիրում եմ նաեւ Սելին Դիոնին, իսկ ավելի երիտասարդներից շատ եմ սիրում Ադելին, կարծում եմ նա մեծ հոգի է դնում իր երգերի մեջ, Maroon 5-ին, նա շատ լավ ձայն ունի:

hov- Ո՞րն է Ձեզ հետ պատահած ամենատարօրինակ դեպքը` կապված երկրպագուների հետ:

- Երկրպագուների հետ կապված` շատ դեպքեր են լինում: Սակայն, կարծում եմ` ինչ էլ պատահի, նրանք մնում են երկրպագուներ: Շատ հաճելի է, երբ զգում ես մարդկանց սերը, երբ գիտակցում ես` ինչքան մարդ է քեզ սիրում` միայն այն բանի համար, ինչ դու անում ես, որովհետեւ սիրում ես: Այս պահին չեմ կարող հիշել երկրպագուների հետ կապված ինչ-որ տարօրինակ դեպք: Կարծում եմ` ամեն անգամ, երբ ելույթ եմ ունենում, եւ նրանք ցույց են տալիս իրենց սերը, դա ամենահաճելի զգացումն է, որ ապրում եմ, եւ կատարածս աշխատանքի ամենահաճելի մասը:

- Լա՞վ խոհարար եք:

- Չեմ կարծում, որ լավ խոհարար եմ, բայց կարծում եմ կարող եմ այնքան պատրաստել, որպեսզի քաղցած չմնամ, եւ դա բավական է:

- Ի՞նչ բառեր կամ արտահայտություններ եք չափազանց շատ օգտագործում:

- Սովորաբար մի հարցը մի քանի անգամ եմ տալիս: Այդքան չեմ կենտրոնանում պատասխանի վրա, ինչքան` հարցի: Իսկ չափազանց շատ օգտագործում եմ, երեւի թե, «Yeah baby» արտահայտությունը:

- Ո՞րն եք համարում Ձեր ամենամեծ ձեռքբերումը:

- Ձեռքբերումներս համարում եմ այն, որ երկու տարի առաջ մասնակցել եմ «Եվրատեսիլ» երգի մրցույթին մասնակցելու համար, Կիպրոսի ազգային ընտրության փուլին եւ զբաղեցրել եմ երկրորդ տեղը: Մասնակցել եմ «X ֆակտոր» շոուին, իսկ ամենամեծ ձեռքբերումս համարում եմ այն, որ կապ եմ ստեղծել երկրպագուների մի բանակի հետ, ովքեր մշտապես հետեւում են ինձ եւ ես շատ ուրախ եմ դրա համար: Կարծում եմ` երաժշտի համար դա ամենամեծ ձեռքբերումն է: ԻՆձ թվում է` հանդիսատեսի եւ երաժշտի միջեւ կապը ամենակախարդական պահն է:

hov1- Ո՞րն է եղել Ձեզ ամենաշատ նյարդայնացրած պահը:

- Այս պահին չեմ կարող հիշել ինչ-որ նյարդայնացնող պահի մասին: Վերջերս մի համերգի ժամանակ բարձրախոսը չէր միանում, եւ մենք մտածում էինք, որ դա մեծ խնդիր է, սակայն, այն վերջապես միացավ: Դա մի փոքր նյարդայնացնող պահ էր, որովհետեւ ես պետք է երգեի, իսկ բարձրախոսը չէր միանում:

- Ի՞նչ խորհուրդ կտայիք նրանց, ովքեր կցանկանան Ձեր հետքերով գնալ:

- Իմ խորհուրդն է` երբեք չհանձնվել, հետեւել ձեր երազանքներին, որովհետեւ, երբ դուք տաղանդ ունեք, դա շնորհ է եւ ձեր աշխատանքն է` ձեր տաղանդը ներկայացնել մարդկանց: Ինձ համար տաղանդը նման է թենիսի գնդակի, դու տալիս ես այն եւ սպասում ես դրա վերադարձին: Երբ դու տաղանդավոր ես, հաջողակ մարդ եւ պետք է ամեն ինչ անես, որպեսզի ի կատար ածես երազանքներդ:

- Ինչպե՞ս եք հանգստանում:

- Ես հանգստանում եմ` ջազ լսելով(սիրում եմ ջազ), տարբեր ընկերների հետ ժամանակ անցկացնելով, գինի ըմպելով կամ ուղղակի ստուդիայում ստեղծագործելով:

Զրույցը` ԿԱՐԵՆ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Վերջին մեկնաբանվածները

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում